ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ալեգրովայի նախկին ամուսինն ազատ է արձակվել՝ 5 տարի կալանավայրում անցկացնելուց հետո

17.04.2017 17:03 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Ալեգրովայի նախկին ամուսինն ազատ է արձակվել՝ 5 տարի կալանավայրում անցկացնելուց հետո

Իրինա Ալեգրովայի նախկին ամուսին Իգոր Կապուստան բանտից դուրս է եկել՝ 5 տարի խստացված ռեժիմի կալանավայրում անցկացնելուց հետո։
Տղամարդը խոսել է իր կալանքի տարիների ու ազատության մեջ գտնվելու առաջին տպավորոթյունների մասին։

«Հինգ տարին մեծ ժամկետ է։ Բանտում ես շփման դեֆիցիտ ունեի։ Դա, իհարկե, սարսափելի է։ Իմ բոլոր ընկերներն ավելի վաղ ազատ արձակվեցին, ես մենակ մնացի։ Պարզապես ոչ ոք չկար շփվելու համար։ Ստիպված էի լռել օրերով, ընկղմվեցի ընթերցանության մեջ», - Իրինա Ալեգրովայի նախկին ամուսնու խոսքերն է մեջբերում НТВ-ն։

Հիշեցնենք, որ Ալեգրովան ամուսնալուծվել է Կապուստայից՝ վերջինի դավաճանության պատճառով։ Ռուսական էստրադայի «կայսրուհուց» բաժանվելուց հետո տղամարդն ամուսնացավ իր նոր սիրեցյալի հետ, ով նրա համար դուստր լույս աշխարհ բերեց։ Սակայն նա չկարողացավ սպասել ամուսնու ազատ արձակվելուն։

Իգոր Կապուստան կալանավորվել է այն բանից հետո, երբ նրա ավտոմեքենայում թմրանյութեր են հայտնաբերվել։ Տղամարդու հարազատները նրա ձախողված կյանքի համար մեղադրում են Իրինա Ալեգրովային։ 
«Մեծ հաշվով, նա փչացրեց նրա կյանքը։ Եղբայրս շատ լավ մասնագիտություն ուներ։ Նա ավարտել է խորեոգրաֆիկ ուսումնարանը, շրջագայում էր իր գործընկերների հետ։ Բայց հիմարը խաբնվեց նրա խոսքերին։ Նա, ըստ երեւույթին, մինչեւ ականջների ծայրը սիրահարվեց Ալեգրովային։ Թե դրանից ինչ դուրս եկավ, դուք գիտեք», – ասել է քույրը՝ Գալինա Կապուստան։

Անցեք հղումով. 

http://www.ntv.ru/video/1419443/

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА