ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Եղել է ջենտլմենական պայմանավորվածություն». Լյովա Խաչատրյանը` մանդատից հրաժարվելու մասին

17.04.2017 15:49 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Եղել է ջենտլմենական պայմանավորվածություն». Լյովա Խաչատրյանը` մանդատից հրաժարվելու մասին

«Ծառուկյան դաշինքին» շուրջ աժիոտաժը չի դադարում: Բանն այն է, որ մինչ օրս հստակ չէ, թե  դաշինքից ովքեր են գնալու ԱԺ: Այս խոսակցությունները կարծես թե մասամբ հաստատվեցին Նապոելոն Ազիզյանի  պարզաբանումից հետո: «Իրավունք»-ն այսօր փորձեց Ծառուկյան դաշինքի պատգամավորի թեկնածուներից պարզել, թե քանիսն են  դիմում գրել: 1 ընտրատարածքում Արթուր Մամոյանը հորդորեց դիմել դաշինքի լրատվական ծառայություն: «Ես հիմա ղեկին եմ, անհարմար իրավիճակ է»,- հարցից խուսափեց ասաց պրն Մամոյանը: 

Ընդամենն ասեք` ընտրություններից առաջ ստորագրե՞լ եք մանդատից հրաժարվելու դիմում, թե ոչ: Ի պատասխան անջատեց  հեռախոսը:

Հիշեցնենք` Արթուր Մամոյանն ԱԺ-ին ընտրություններին  հավաքել է 5612 ձայն եւ դաշինքից ԱԺ անցնող հավանական թեկնածուներից է: 

Ծառուկյան դաշինքով Արագածոտնի մարզն ընդգրկող թիվ 7 ընտրական տարածքում առաջադրված թեկնածու Լյովա Խաչատրյանը, որն ընտրություններին հավաքել է 5.325 ձայն, ի տարբերություն «Ծառուկյան» դաշինքով առաջադրված Խաչիկ Մանուկյանի, հարցին հստակ չպատասխանեց: Նախ առաջարկեց խոսել Սուրբ Զատիկի մասին, թե չէ իր խոսքով` «կյանքի հետ կապ չունի»: Այնուամենայնիվ, պատգամավորի նախկին թեկնածուից հետաքրքրվեցինք` ԱԺ-ի ընտրություններից առաջ մանդատից հրաժարվելու դիմում գրե՞լ է: «Ջենտլմենական պայմանավորվածություն է եղել, որը խախտելը բարոյական չեմ համարում` ով շատ ձայն կհավաքի, կգնա ԱԺ»,- ասաց պրն Խաչատրյանը` այդպես էլ հարցին հստակ չպատասխանելով:

Տեղեկություններ կային, որ  Ծառուկյան դաշինքով առաջադրված ՀՀՇ-ի վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը եւս մանդատից հրաժարվելու թուղթ ստորագրել է եւ, հավանաբար, վայր կդնի մանդատը: Սակայն լուրերի իսկությունը պարզել չհաջողվեց: Արարատ Զուրաբյանը քաղաքում չէ: 

Հետաքրքրիր է` եթե  ջենտլմենական պայմանավորվածություն է եղել, ինչի՞ հիման վրա է, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Գագիկ Ծառուկյանը մանդատներից հրաժարվելու մասին դիմումներ գրել տվել: Եթե այս պայմանավորվածությունը բոլորին է վերաբերվել, ինչո՞ւ են Նապոլեոն Ազիզյանից պահանջում վայր դնել մանդատը: Հուսանք` այս հարցերի վրա լույս կսփռի Ծառուկյան դաշինքի ղեկավար կազմը: 

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА