ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իրանի պաշտպանության նախարարը ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման կոչ է արել

16.04.2017 19:23 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իրանի պաշտպանության նախարարը ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման կոչ է արել

Trend գործակալությունը՝ հղում անելով Իրանի ՊՆ-ին  հայտում  է, որ Իրանի պաշտպանության նախարար Հուսեյն Դեհղանը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման կոչ է արել։ Այս մասին նա հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպման ժամանակ, ով պաշտոնական այցով գտնվում է Թեհրանում։ Դեհղանը ասել է, որ տարածաշրջանում նոր ճգնաժամի համար տեղ չկա։

Դեհղանը հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը թույլ չեն տա երրորդ կողմին միջամտել հակամարտությանը, ինչը միայն կարող է տանել դրա խորացման։

Իրանցի նախարարը նաև ընդգծել է Իրանի ու Ադրբեջանի միջև ավելի սերտ ռազմական համագործակցության և Թեհրանի ու Բաքվի կապերի խափանման ձգտող երրորդ կողմերի արգելափակմանն ուղղված համատեղ ջանքերի անհրաժեշտությունը։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА