ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ո՞րն է սուրճի ամենավտանգավոր տեսակը

16.04.2017 09:14 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Ո՞րն է սուրճի ամենավտանգավոր տեսակը

Վերջին ժամանակներում բոլորը խոսում են սուրճի օգտակար հատկությունների մասին, սակայն գիտնականների հավաստմամբ՝ կան նաև այս ըմպելիքի վնասակար տեսակներ։

Ամենաօգտակարը թարմ աղացած սուրճն է, իսկ լուծվող սուրճերը՝ ամենավնասակարը։ Ընդ որում՝ լուծվողներից ամենավտանգավորները «3-ը 1-ում» սուրճերն են։ Սուրճի մեջ ամենակարևոր բաղադրիչը կոֆեինն է, որն ամրապնդում է իմունային համակարգը, օգնում է սրտանոթային հիվանդությունների, Պարկինսոնի և Ալցհեյմերի հիվանդությունների դեպքում, կարգավորում է արյան ճնշումը։ Լուծվող սուրճում կոֆեին գրեթե չկա։

Բացի դրանից, այդքան տարածված «3-ը 1-ում» սուրճերի մեջ, բացի լուծվող սուրճից, պարունակվում է նաև չոր սերուցք և շաքարավազ, որոնք կարող են հանգեցնել օրգանիզմում որովայնախոռոչային տոքսիկ ճարպերի կուտակման։

Նյութի աղբյուրը՝ gogetnews.info

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА