ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՄ ԲԱՆԱՆԸ ՔՈ ԾԻՐԱՆԻՆ ՎՆԱՍ ՉԻ

14.04.2017 21:10 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԻՄ ԲԱՆԱՆԸ ՔՈ ԾԻՐԱՆԻՆ ՎՆԱՍ ՉԻ

Պետռեգիստրից հայտնում են, որ «Քեթրինի» Միհրանը, ի հեճուկս Զարուհի Փոստանջյանի «Երկիր ծիրանի» կուսակցության, որոշել է բացել «Երկիր բանանի» կուսակցություն:

ԻՄՊԻՉՄԵՆՏՍ ԻՄՊԻՉՄԵՆՏԻԴ ՎՆԱՍ ՉԻ,  ԿԱՄ ՊԵԴՐՈ ԱԳՐԱՄՈՒՆՏԻԻ ՏՐՏՈՒՆՋԸ

% % %
ՍՈՐՈՍԸ` ԸՆՏՐՈՂՆԵՐԻՆ
(ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԻԼԻՈՆՆԵՐ ՆԵՐԴՆԵԼՈՒ ՈՒ 
ԱՐԴՅՈՒՆՔԻ ՉՀԱՍՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
– Խի՞, քեռի Սորոսի փողի վրա գերբ չկա՞:

% % %
ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ` 
ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ
(ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԸՆՏՐՈՂՆԵՐԻՑ ԲՈՒՌՆ ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐՋԻՆԻՍ ԿՈՂՄԻՑ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ  ԵՎ ԻՐ ԿՈՂՄԻՑ ԱԺ-ՈՒՄ ՀԵՌԱՑՈՂ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ ԾԱՓԱՀԱՐԵԼՈՒ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
– Ծափահարում է նա, ով վերջինն է ծափահարում…

% % %
ԱՐԱՐԱՏ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ ՏՐՏՈՒՆՋԸ
(ԻՐ` ԱԺ ՉԱՆՑՆԵԼՈՒ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
– Ա՜խր ՀՀՇ-ին չեն սիրում, էլի, ասենք` ի՜նչ սիրելու բան ենք, որ…
ՎԵՆԴԵՏԱ
(ՀՐԱՆՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ` ԱՐԱԳԱԾ ԳՅՈՒՂՈՒՄ ԱԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՔԻՉ ՁԱՅՆԵՐ ՀԱՎԱՔԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՏԵՂԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԸ ՓԱԿԵԼՈՒ ԵՎ ԳՅՈՒՂԻ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՋԱՏԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Արագածի գյուղապետարանից հայտնում են, որ Հրանտ Գրիգորյանը մանկապարտեզը փակել է դաստիարակչական նպատակով, որով ուզում է իր ով լինելը ցույց տալ հենց մատաղ սերունդին ու մթության մեջ: 

% % %
ՀԻՆ ԱՆԵԿԴՈՏԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ
(ՄԻ ՇԱՐՔ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԱԺ ՉԱՆՑԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ ԴԵՍՊԱՆՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ քաղտեխնոլոգների` դեսպաններին փոխելը պայմանավորված է նրանով, որ նախագահը ե՛ւ ազատվող, ե՛ւ նշանակվող դեսպաններից այնպես է հիասթափվել, որ ոչ ուզում է երեսներին նայի, ոչ էլ բարեւ տա:
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА