ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԹՐԵՍԸ՝ ՄԻՈՄԱՅԻ ՊԱՏՃԱ՞Ռ

14.04.2017 22:45 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ՍԹՐԵՍԸ՝ ՄԻՈՄԱՅԻ ՊԱՏՃԱ՞Ռ

- Հարգելի բժիշկ, սթրեսը կարո՞ղ է միոմայի պատճառ հանդիսանալ: Կա՞ն արդյոք մեթոդներ՝ խուսափելու վիրահատական միջամտությունից, վախենում եմ:

Հարցին պատասխանում է Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ, բ.գ.թ. ՔՐԻՍՏԻՆԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ.

- Ցավոք սրտի, վերջին տասնամյակում նկատվում է արգանդի հորմոն կախյալ հիվանդությունների աճ: Արգանդի միոման հանդիսանում է ամենահաճախ գինեկոլոգիական հիվանդություններից մեկը: Միոմայի զարգացման նպաստող հիմնական գործոններ են հանդիսանում.
1. Ժառանգական նախատրամադրվածությունը,
2. Հորմոնալ խանգարումներ, հիմնականում էստրոգենի ազդեցությունը,
3. Հղիության հաճախակի արհեստական ընդհատումները եւ ներարգանդային պարույրի օգտագործումը,
4. Ադենոմիոզը,
5. Նյութափոխանակման խանգարումներ` մասնավորապես ճարպակալումը, շաքարային դիաբետը,
6. Փոքր կոնքի խոռոչի բորբոքային հիվանդությունները,
7. Բացի այդ, վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ գոյություն ունի ուղիղ կապ արգանդի միոմայի զարգացման եւ սթրեսի միջեւ: Երկարատեւ եւ մշտական սթրեսները ճնշում են ձվարանների, մակերիկամների եւ վահանաձեւ գեղձի աշխատանքը:
Արգանդի միոման այն գինեկոլոգիական հիվանդություններից է, որը պահանջում է արմատական վիրաբուժական միջամտություն: Արգանդի միոմայի առավել տարածված վիրաբուժական մեթոդը հիստերէկտոմիան է, այսինքն` արգանդի հեռացումը` հավելումներով կամ առանց:

Մեր կենտրոնում մենք կիրառում ենք ինչպես ավանդական վիրաբուժական որովայնային միջամտություններ, այնպես էլ քիչ տրավմատիկ էնդոսկոպիկ միջամտությունները՝ լապարոսկոպիան եւ հիստերոսկոպիան:
Սակայն հիստերէկտոմիայից հետո կարող է զարգանալ մեծամասնության դեպքերում լուրջ վիրաբուժական դաշտանադադարի հետեւանք՝ հետհիստերէկտոմիկ համախտանիշ, այսինքն կլիմակտերիկ համախտանիշ: Այդ իսկ պատճառով մեր կենտրոնում մենք ակտիվորեն օգնում ենք հիվանդներին ավելի հարմարավետ անցնել վերականգնողական ժամանակաշրջանը:
Հսկում ենք մասնավորապես ոսկրային հանքային խտությունը, հորմոնային ֆոնը, գնահատում ենք կյանքի որակը` հատուկ մշակված հարցաշարի օգնությամբ, եւ մի շարք այլ հետազոտություններ:
Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը վերջին ժամանակաշրջանում արդյունավետ կիրառում է կոնսերվատիվ բուժման նոր մոտեցումներ՝ տարբեր խմբի դեղորայքների միջոցով: Տվյալ դեղորայքները թույլ են տալիս մեզ առաջացնել միոմատոզ հանգույցի աճի հետընթաց, նվազեցնում է վիրահատական ռիսկերը, արդյունավետ կանխում է արգանդային արյունահոսությունները, վերացնում է սակավարյունությունը, բարձրացնում է կանանց կյանքի որակը եւ շատ դեպքերում թույլ է տալիս հրաժարվել վիրաբուժական միջամտություններից ընդհանրապես:
Այսպիսի մոտեցումը նախատեսված է ալգորիթմի մշակման եւ անհատական բուժման մոտեցման նպատակով կանանց տարբեր տարիքային խմբերում, հատկապես նրանց հսկողությունը հետվիրահատական շրջանում, նպատակ ունենալով բարելավել կանանց առողջությունն եւ նրանց կյանքի որակը:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА