ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՀՄԱԴԻՆԵԺԱԴԻ ՎԵՐԸՆՏՎԵԼԸ ԿԱԶԴԻ ՀՀ-ԻԻՀ  ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ Իրանի նախագահական ընտրո

14.04.2017 22:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՐԿԵՐԱԿ
ԱՀՄԱԴԻՆԵԺԱԴԻ ՎԵՐԸՆՏՎԵԼԸ ԿԱԶԴԻ ՀՀ-ԻԻՀ  ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ Իրանի նախագահական ընտրո

ւթյունները հետաքրքիր դարձան նրանով, որ վերջին պահին մասնակցության հայտ ներկայացրեց Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, ով մինչ այդ հայտարարել էր, թե նման մտադրություն չունի: Ուրեմն, ինչո՞ւ կոշտ հակաիսրայելյան եւ հակաամերիկյան գործիչն անսպասելիորեն մտավ ընտրարշավ: Նրա ընտրվելը որքանով է բխում Հայաստանի շահերից: Հարցերի պատասխանները ստացանք փորձագետներից:
ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆՅԱՆ.
- Իրանի անմիջական եւ կենսական շահերից է բխում Հայաստանի հետ հարաբերությունների բարձր մակարդակ ապահովելը, ինչը բնականաբար ձեռնտու է նաեւ մեզ: Այս իմաստով, չեմ կարծում, որ դիցուք Ահմադինեժադի կամ Ռոհանիի ընտրությունը Հայաստանի հարցով քաղաքական ուղեգծի լուրջ փոփոխություն կբերի: Պետք է նկատի առնել մեկ կարեւոր հանգամանք եւս` Ահմադինեժադն իր թեկնածությունն առաջադրել է այն պայմաններում, երբ երկրի գլխավոր հոգեւոր առաջնորդը նպատակահարմար չէր համարել նրա վերադարձը քաղաքական ասպարեզ այդ կարգավիճակով: Իսկ սա ցույց է տալիս, որ թեկնածուների վերջնական գրանցման ընթացքում միգուցե խնդիրներ առաջանան: 
ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, իրանագետ ԳՈՀԱՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ.
- Ահմադինեժադին Իրանի հոգեւոր առաջնորդը հստակ հորդորել է՝ չմասնակցել ընտրություններին: Սա մեզ ստիպում է մտածել, որ նրա անունը պարզապես չի լինի թեկնածուների ցուցակում, թեպետ Իրանի դեպքում երբեք չի կարելի որեւէ բան բացառել: Պետք է նկատեմ նաեւ, որ հայ-իրանական հարաբերություններն առաջընթաց գրանցեցին հատկապես Ահմադինեժադի նախագահության տարիներին: Ահմադինեժադի հնարավոր շանսերի մասին հստակ կարելի է խոսել ապրիլի 16-ից հետո:
ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս, իրանագետ ԱՀԱՐՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ փաստեց.
- Թվում էր` Ահմադինեժադը չի առաջադրի իր թեկնածությունը, այլ կսատարի իր կառավարության տարիներին փոխնախագահ Համիդ Բաղայիին (ով 2010թ.-ին ելույթներից մեկի ժամանակ ասել է, որ  Օսմանյան կայսրությունը 1915 թ.-ին Ցեղապանություն է  իրականացրել հայերի նկատմամբ): Ըստ իս, Իսլամական պահապանների խորհուրդը չի հաստատի ո՛չ Բաղայիի, ո՛չ էլ Ահմադինեժադի թեկնածությունը: Այս կարծիքին են նաեւ իրանցի որոշ վերլուծաբաններ եւ նախկին քաղաքական գործիչներ: Ահմադինեժադը հայտնի է որպես պահպանողական գործիչ, իսկ պահպանողականները թերեւս ունեն մեկ այլ լուրջ թեկնածու` Սեյյեդ Մոհամմադ Ռայիսիին: Եթե պահպանողականներին հաջողվի հավաքել իրենց ուժերն այս թեկնածուի շուրջ, ապա Ռոհանին բավականին լուրջ հակառակորդ կունենա: Ինչ վերաաբերում է Իրան-Հայաստան հարաբերություններին, կարծում եմ, ներկայումս Իրանում չկա մի ուժ, որի իշխանության գալով` Հայաստան-Իրան հարաբերություններում բացասական առումով փոփոխություն կլինի:
Ինչպես  երեւում է` ՀՀ-ԻԻՀ հարաբերությունները ներկայումս ընթանում են վերընթաց կորագծով` գրեթե բոլոր մակարդակներում եւ, կարելի է ասել, ներկայումս գտնվում են ռազմավարական մակարդակում: Իրանը Հայաստանին դիտարկում է  որպես կարեւոր հարթակ`  ինչպես Եվրասիական տնտեսական շուկա, այնպես էլ Եվրոպա դուրս գալու համար: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА