ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

14.04.2017 20:15 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Չէ, գնալով ՄԱԿ-ը կարծես թե վերածվում է անիմաստ կառույցի, եւ երեւի թե զարմանալի չէ, որ մարդիկ դժվարությամբ են տեղը բերում, որ ՄԱԿ հապավումը նշանակում է ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ: Թե ինչ արհավիրքներ են կատարվում աշխարհում, քանի միլիոն մարդ սովի ճիրաններում է տառապում, եւ քանի միլիոնը չունի խմելու ջուր` այդ հիմնարկությանը քիչ է հետաքրքրում: Սակայն զարմանալիորեն նրանք, առաջնորդվելով «Մարդու իրավունքներ» կոչվող կեղծ հակաբնական նորահայտ կրոնով, ահավոր մտահոգվել են, թե ինչու Չեչնիայում գոմիկների հետ վարվել են այնպես, ինչպես սովորաբար վարվում է ամեն մի ավանդապաշտ, թասիբ ու նամուս ունեցող նորմալ լեռնցի ժողովուրդ: Եվ միլիոնավոր մարդկանց իրական խնդիրները թողած` ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով խորհրդի փորձագետները Ռուսաստանի իշխանություններին կոչ են արել անհապաղ ազատ արձակել ենթադրյալ կամ իրական ոչ ավանդական սեռական կողմնորոշման հիման վրա Չեչնիայում ապօրինաբար ձերբակալված բոլոր տղամարդկանց: Իրավապաշտպանները նաեւ պահանջել են վերջ տալ սեռական փոքրամասնությունների հետապնդմանը: Այդ ամենը տեսնելով` մտածում ես` ինչ լավ է, որ մեր նոր ԱԺ-ում, հավանաբար, կրճատման տակ է ընկնելու Մարդու իրավունքների հանձնաժողովը: 
Իսկ մեր, այսպես կոչված, «իրավապաշտպաններին», իսկ ավելի ուղղակի ասած` սաքունցներին, զարմանալիորեն դժվար կացության է մատնել ԴՈՆԱԼԴ ԹՐԱՄՓԸ` Սիրիայի տարածքում կատարած իր ռմբակոծություններով: Մի կողմից, կարծես թե, որպես մարդու իրավունքների ջատագով, նրանք ուղղակի պարտավոր են ողջունել Թրամփի այդ քայլը, բայց մյուս կողմից` ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ եւ հետո իրենց հոգեւոր եւ կերակրիչ հայր Ջորջ Սորոսին հետեւելով` այնքան են հայհոյել նույն Թրամփին, որ էլ տեղ չի մնացել, որպեսզի հիմա էլ փորձեն ողջունել: Դե ինչ, այդպիսին է տարատեսակ շպիոնօնիկների ճակատագիրը, դա տարրական արդարության դրսեւորում է, որ գրանտասունները, ում մասնագիտությունը հայրենիքի եւ պետության դեմ գործելն է, վաղ թե ուշ պետք է հայտնվեն փակուղու առաջ: 
Ի դեպ, այն բանից հետո, որ դպրոցների 30 տնօրեններ դատի են տվել Դանիել Իոաննիսյանին, ի պաշտպանություն այդ կերպարանքի համախմբվել են ոչ միայն տարատեսակ գրանտակերները, այլեւ ապազգային ուժերն առհասարակ: Ուստի, զարմանալի չէ, որ հայտարարությունով հանդես է եկել ԿՈՆԳՐԵՍ-ՀԺԿ դաշինքը: Ու ոչ ավել, ոչ պակաս հողատուների այդ միավորումը հայտարարել է, որ ի դեմս Իոաննիսյանի` «ՀՀԿ-ն գրոհ է սկսել քաղաքացիական հասարակության վրա»: Այ քեզ բան, ստացվում է, որ Դանիել Իոաննիսյա՞նն է «քաղաքացիական հասարակություն»: Եթե սեփական մորը ոստիկանություն հանձնողն է համարվում «քաղաքացիական հասարակություն», ապա, կներեք, ավելի լավ է մեր երկրում «քաղաքացիական հասարակություն» առհասարակ չլինի:
Իսկ ԱՐԱՄ Զ. ՍԱՐԳՍՅԱՆԸ զարմանալիորեն հերթական անգամ նեղացել է, թե ինչու են իրեն համարում արեւմտամետ. «Մետությունը» վերածվել է «յառլիկի», որով մարդուն մեղադրում են օտարամոլության մեջ: «Մետ» պիտակը հորինել է ՀՀԿ-ն եւ կախում է բոլորի վզին` ասելով` սրանք ռուսամետ են, սրանք արեւմտամետ են, ու միայն իրենք են, որ աշխարհամետ են, հայամետ են: Ես մշտապես մերժել եմ մետություն բառը: Ես այն տարիքում չեմ, որ հրաժարվեմ իմ գաղափարներից, առավել եւս` 2000 թ.-ից ի վեր պայքարել եմ այդ գաղափարների համար: Իհարկե, «Ելք»-ը իր ձեւավորման շրջանում փաստաթուղթ ձեւավորեց, թե որ հարցերում ինչ մոտեցում պիտի ունենանք: Ես գտնում էի, որ անմիջապես մեր իշխանության գալուց հետո Հայաստանը պետք է դուրս գա ԵՏՄ-ից, այս հարցում կա հղկում, հիմա կարծում եմ, որ դրա համար ժամանակ է պետք»: Բայց զարմանալի է նաեւ, թե ինչու է նա «մետության» պիտակ կպցնող անվանում ՀՀԿ-ին, երբ իշխող կուսակցությունը վաղուց որդեգրել է գործելակերպ` չպիտակավորել անգամ այն մարդկանց, ովքեր դրան արժանի են:
Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА