ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

12.04.2017 19:45 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Ընդամենը մեկ տարի առաջ արդյո՞ք կարելի էր պատկերացնել, որ Զարուհի Փոստանջյանին հրապարակավ կմեղադրեն իշխանության դուդուկի տակ պարելու մեջ: Զարմանալի է, չմեռանք` դա էլ տեսանք: Փարիզաբնակ ԼԻԼԻԹ ՍԻՄՈՆՅԱՆԸ, որ Եվրոպայում համակարգում է ՊՊԾ գունդը գրաված զինված խմբին ցուցաբերվող տեղեկատվական-քարոզչական աջակցությունը, հանդես է եկել այդպիսի պնդումով: Այն տալիս ենք առանց խմբագրման, որպեսզի վայելեք «հայոց լեզվի անաղարտության աննկուն մարտիկ» Կարեն Սիմոնյանի դստեր ոսկեղենիկ բառապաշարը. «Մենք բոլորովին կարիք չունենք հերարձակ ծիրանիկների անիմաստ ֆարսին հետեւելով, նրանց համարել «դուխով», որովհետեւ երբե՛ք չի կարելի մոռանալ այն մոլագար անզսպությունը, այն անկրթությունն ու անհավասարակշռության դրսեւորում որ ծիրանիկն արտահայտեց ո՛չ թե ազգային կամ քաղաքացիական պայքարին իր համոզումը պաշտպանելու, այլ սոսկ իր անձը պարտադրելու նպատակով «Ընչի պԸտի ես հեռանամ, ով ինչ խանգաՌում ա ես իրԱն կհեռացնեմ» նախադասությամբ: Այս որակին, այս չանթա տեսակին, այս ձեւական քածերին ձեր զորակցությունը մի՞թե որեւէ հիմնավոր ու քաղաքական պատճառ ունի: Իսկ երբ ասում եք «էնքան բան ա արել», ապա խնդրում եմ հիշեցրեք թե բացի կուսակցական մանդատի անձեռնմխելիությամբ ապահովված, բացի այդ մանդատը գրպանի մեջ ունենալով նույն կուսակցության դեմ իշխանական հրահանգով գործելը, է՞լ ինչ է արել»:
Ի դեպ, այլոց ծախվածության մեջ մեղադրելը իր վրա վերցրել է եւ ԱՐԱՄ Զ. ՍԱՐԳՍՅԱՆԸ. «Այն ուժերը, որոնք ընտրություններին որպես ընդդիմադիր են հանդես գալիս, բայց հետո համագործակցում են իշխանության հետ, նպաստում են, որ հանրությունը հիվանդանա, չպայքարի եւ չվստահի ոչ միայն իշխանությանը, այլեւ ընդդիմությանը»: Զարմանալի է, որ Արամ Զավենիչը պատրաստ է դավաճան եւ ժողովրդին թեւաթափ անող հռչակել բոլորին, ովքեր երբեւէ բարեւ են տալիս իշխանությանը: Հետաքրքիր է, իսկ ինչպե՞ս է ինքն իր համար բացառություն  անելու սույն «անբասիր» գործիչը, ում տանը շատ հաճախ հյուրընկալում են ամենատարբեր իշխանավորներ: Թե՞ Արամ Սարգսյանին կարելի է, իսկ մյուսները բացառապես սրիկայական մտադրություններով են շփվում իշխանության հետ: 
Իսկ լրիվ պարապ եւ, ըստ ամենայնի, առանց ֆինանս մնացած գրանտասեր-գրանտակեր «իրավապաշտպանները» վերջապես իրենց համար զբաղմունք գտան: Խոսքը վերաբերում է հարյուրից ավելի դպրոցների եւ մանկապարտեզների տնօրեններին գաղտնաձայնագրած Դանիել Իոաննիսյանին պաշտպանելուն` այն 30 տնօրեններից, ովքեր դատարան են դիմել: Այսպես, այդ կոնտինգենտից ԱՎԵՏԻՔ ԻՇԽԱՆՅԱՆԸ այնպիսի զարմանալի բան ասաց, որ ընթերցելիս քիչ էր մնում հուզմունքից արտասվեինք. «Հայաստանում մենք չունենք անկախ դատական համակարգ, եւ այն քաղաքական ուժը, որն ուղղորդել է տնօրեններին` այդ ցուցակները կազմելու, այդ նույն քաղաքական ուժը չի պատժելու իր իսկ կողմից ուղղորդված տնօրեններին: Ես որեւէ պատրանք չունեի, որ դրան կհետեւեն ինչ-որ իրավական գործընթացներ: Բայց ինձ մի բան էր անհանգստացնում, որ Դանիել Իոաննիսյանի նկատմամբ կարող է հաշվեհարդար լինել: Եվ հիմա ընտրությունների ավարտից հետո մենք ականատես ենք լինում Դանիել Իոաննիսյանի նկատմամբ ՀՀԿ հաշվեհարդարին»: Վույ քոռանամ, հանգիստ թողեք այս անբասիր երիտասարդին, ով այնքան սկզբունքային է, որ ժամանակին հարազատ մոր դեմ ոստիկանություն էր դիմել: Ի դեպ, դա արդեն զարմանալի չէ, որ Իոաննիսյանի պաշտպանությանը մեծ ավանդ է բերել դասալքության համար դատված եւ սեփական մոր դեմ ոստիկանությունում ցուցմունքներ տված մեկ այլ երիտասարդի (Արման Բաբաջանյանի) ղեկավարած կայքը: Իր մոլուցքում այդ ջահելն այնքան ոգեւորվեց, որ փորձեց ՀՀԿ գործընկեր կուսակցությունների ղեկավարներին ասել, թե Սերժ Սարգսյանին պաշտպանում են «կյանքի ու պատվի գնով»: Պաշտպանում են ու ճիշտ են անում, սակայն զարմանալի է, թե ինչպես է  պատվի մասին խոսում մեկը, ում համեմատ Ծերեթելի փողոցում կանգնող «ուհիները» կարող են պատվի էտալոն համարվել:
Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА