ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՅԴ-ն իրեն սրբի տեղ դրած հարվածում է ՀՀԿ-ին

12.04.2017 11:58 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՀՅԴ-ն իրեն սրբի տեղ  դրած հարվածում է ՀՀԿ-ին

Ընտրություններից հետո մի շարք դաշնակցականներ սկսել են իրենց սրբի տեղ դրած խոսել ընտրակաշառքի ու դրա վատ հետեւանքների մասին. «Մինչեւ մեր ժողովուրդը չհասկանա, որ ինքը ընտրակաշառք չվերցնի ինքը զրկված է լինելու իր ընտրական իրավունքից»,- բարձրակոչ հայտարարեց Արմեն Ռուստամյանը: Ապա իրեն մարքարեի տեղ դրած շարունակում է, թե «մենք բազմիցս ասել ենք եւ ընտրակաշառքն էլ այդ առումով ավելի շատ է լինելու, քան նախորդ անգամ: Այսինքն` էնպես չէ, որ մենք դրանից զարմացած ենք»: Սակայն, երբ Ռուստամյանին հարցնում են, չէ՞ որ ՀՅԴ-ն նույնպես մեղադրվում էր ընտրակաշառք բաժանելու եւ ադմինիստրատիվ ռեսուրս` մասնավորապես իր մարզպետների եւ նախարարների հնարավորությունները օգտագործելու մեջ, Ա. Ռուսպամյանը միանգամից խոսում է` «փաստ ունե՞ք» հայտնի բանաձեւով: Բայց, երբ հարցնում են  ՀՅԴ-ի կոալիցիոն ավագ գործընկերոջ` ՀՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու մասին, նա ոչ միայն չի հարցնում փաստերից, այլ համաձայնելով սկսում է փիլիսոփայել, թե «միշտ փորձելու են կաշառել, նորից եմ ասում, միշտ պահանջարկն առաջացնում է առաջարկ, սա է տեղի ունեցել էս ընտրությունների ժամանակ...»:  Զարմանալի է, որ դաշնակցականները որեւէ թթու խոսք չեն ասում «Ծառուկյան դաշինքի» , կամ «Ելք»-ի մասին, որոնց հասցեին ոչ պակաս մեղադրանքներ են ներկայացվում ընտրակաշառք բաժանելու կամ ոչ թափանցիկ ֆինանսավորում ունենալու առումով: Ավելին, Ռուստամյանը առաջարկում է, որպեսզի հասարակությունը գնահատական տա ՀՀԿ-ին «ընտրակաշառքից չհրաժարվելու» համար: Իսկ «կաշառք բաժանող ուժի հետ» համագործակցության իմաստը անկեղծորեն ներկայացնում է այսպես. «իմաստ ունի համագործակցել այն ուժի հետ ում միջոցով դու կարող ես հարցեր լուծել»:

Մի խոսքով ՀՅԴ-ն իրեն սրբի տեղ դրած գնահատականներ եւ դասեր է տալիս ժողովրդին, «ձեռի հետ» հարվաշելով ՀՀԿ-ին: Տպավորությունն այնպիսին է, որ ՀՀԿ-ն ոչ թե օգնել է ՀՅԴ-ին նախորդ ընտրություններում խորհրդարան մտնելու մեջ, այլ մի բան էլ խանգարել: Եվ ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ համագործակցությունը տեսնում է միմիայն սեփական «հարցերը լուծելու» միջոց: Դե «հարցերն» էլ, պարզ է` դաշնակ նախարարներ, մարզպետներ, թաղապետեր, փոխնախարարներ եւ այլ չինովնիկներ ունենաու մեջ են: Սակայն դաշնակների ետընտրական այդպիսի պահվածքը, երբ նրանք ուղակիորեն թիրախավորում են ՀՀԿ-ին կարող է երկու բացատրություն ունենալ. կամ դաշնակները պատրաստնում են կոալիցիոն մեծ «բազարի» եւ իրենց 7 մանդատների ձայները ՀՀԿ-ի վրա ուզում են «ծախել» կրկնապատիկ շատ նախարարներ եւ մարզպետներ ունենալու գնով, կամ էլ նրանք հասկացել են, որ ըստ էության 58 մանդատ ունեցող ՀՀԿ-ին ոչ մի կոալիցիա էլ պետք չէ, իսկ ՀՅԴ-ի հանդեպ ՀՀԿ-ն իր կոալիցիոն «բարոյական պարտքը» կատարել է նրանով, որ աջակցել է ընտրությունների ժամանակ: Իսկ հիմա այլեւս վերջ: Ի դեպ, Երեւանի ավագանու ընտրություններից Դաշնակցության հրաժարվելը խոսում է երկրորդ վարկածի օգտին: Ու ահա ՀՅԴ-ն սկսում է ընդդիմություն խաղալ, բայց հաստատ սիրուն բան չի անում: 

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА