ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կոպերի հետայրվածքային կպումային հիվանդության բուժում

11.04.2017 21:29 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Կոպերի հետայրվածքային կպումային հիվանդության բուժում

Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի աչքի պլաստիկ վիրաբուժության ծառայությունում կատարվում են մի շարք պլաստիկ վիրահատություններ, որոնք միակն են Հայատանում, այդ թվում՝  կոպերի պլաստիկ վերականգնողական վիրահատություններ, շրթունքի լորձաթաղանթի տրանսպլանտացիայով կպումները վերացնելու նպատակով:

Տեսողական օրգանի թերմիկ տրավմաներից հետո բնորոշ է կպումային հիվանդության զարգացումը, որը բնորոշվում է կոպի եւ ակնագնդի լորձաթաղանթների կպումների զարգացումով: Կպումային հիվանդությունը բարդանում է ակնագնդի շարժումների սահմանափակումով, երկտեսության առաջացումով:

Այրվածքներից հետո առաջացող փոփոխությունները պահանջում են էտապային պլաստիկ ռեկոնստրուկցիաներ:

Պտոզը հանդիսանում է վերին կոպի կախվածությունը, որը հանդիսանում է եւ՛ կոսմետիկ դեֆեկտ, եւ՛ կարող է բերել աչքի տեսողական ֆունկցիաների խիստ սահմանափակման: Հատկապես ծանր աստիճանի պտոզը նախկինում հանդիսանում էր անբուժելի պաթոլոգիա: Ներկայումս Ս.Վ. Մալայանի անվան աչքի կենտրոնի պլաստիկ վիրաբուժության ծառայությունը տարածաշրջանում հանդիսանում է միակը, որտեղ իրականացվում է ծանր աստիճանի պտոզի ուղղում՝ աշխարհում լավագույնը հանդիսացող սիլիկոնային լարերի միջոցով:

 www.eyecenter.am

Հասցե: Ֆուչիկի 30

Հեռ: 010 343510, 010 359285

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА