ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԻՆ ԱՆԵԿԴՈՏԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ

11.04.2017 20:05 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ՀԻՆ ԱՆԵԿԴՈՏԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ


(ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ` Հ3 ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՃԱՌԵԼՈՒ 
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
– Կոնյակն ունեմ, մուրաբեն ունեմ, էլ շոուբիզնեսը ինչի՞ս ա…
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
(«ԾԱՌՈՒԿՅԱՆ ԴԱՇԻՆՔԸ ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ, ՔԱՆԻ ՈՐ ՎԱԽԵՆՈՒՄ Է «ԵԼՔ»-ԻՆ ՊԱՐՏՎԵԼ» ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ծառուկյան դաշինքից հայտնում են, որ Երեւան քաղաքի ավագանու ընտրություններին չմասնակցելու որոշում կայացնելիս առաջնորդվել են` «Նիկոլից  վախեցողը անտառ չի մտնի» կարգախոսով:


ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
(ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ 
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՉՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ)
Ծառուկյանական դաշինքը Երեւանի առողջացման ծրագրեր ունի, ուղղակի Մուկուչյանը չի թողնում, որ ներկայացնեն: Իսկ ԲՀԿ-ի ծրագիրը փակված գրքի մեջ են մոռացել:ԵՐԿՈՒ ՎԱԽԸ ՄԻ ՄԱՀ Է
Ըստ քաղտեխնոլոգների` հարյուրքսանվեցամյա ՀՅԴ-ն չի մասնակցում Երեւանի ավագանու ընտրություններին, քանի որ առանց ՀՀԿ-ի դոնորության նրա ռեյտինգը շրիշակի մակարդակի է:


ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ` «ԵԼՔԻՆ»
(ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆԻՈՒՄ ԻՐԵՆ 
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒ 
ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ես ԱԺ-ում ղժղժամ, թե գործադիր մարմնում թիթեռ նկարեմ:


ԱՉՔՆԵՐԸ ԿՈՒՇՏ ԵՆ
(ԲՀԿ-Ի, ՀՅԴ-Ի ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒՆ ՉՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ)
Ավագանի, ավագանի, մեզ ԱԺ-ում էլ վատ չեն կերակրում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА