ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՓԱԽՈՒՍՏ  ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ, ԿԱՄ ԻՆՉՈՒ Է ԱՆՏԵՍՎՈՒՄ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ  ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

11.04.2017 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՓԱԽՈՒՍՏ  ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ, ԿԱՄ ԻՆՉՈՒ Է ԱՆՏԵՍՎՈՒՄ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ  ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ


Արդեն վերջնական հայտնի է, որ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել ընդամենը երեք քաղաքական ուժեր` ՀՀԿ-ն, «Ելք» դաշինքը եւ Զարուհի Փոստանջյանի նորաստեղծ «Երկիր ծիրանի» կուսակցությունը: Մնացյալը խուսափել են` այս կամ այն պատճառաբանությամբ կամ առանց դրա: ԽՈՒՍԱՓՈՂՆԵՐԻ 
ՀԵՔԻԱԹԱՍԱՑՈՒԹՅՈՒՆԸ
Զուտ ԱԺ ընտրություններին ստացած համեստ ցուցանիշների հետեւանքով մայրաքաղաքային ընտրության գլխացավանքի տակ չմտնելը սկզբունքորեն հասկանալի է խորհրդարան չանցած աուտսայդերների` կոմունիստների, «Ազատ դեմոկրատների», ՀԱԿ-ՀԺԿ-ի, ՕՐՕ-ի, նույնիսկ «Հայկական վերածնունդի» պարագայում: Սակայն խորհրդարան անցածներից Ծառուկյան դաշինքի եւ ՀՅԴ-ի չմասնակցությունը բավականին տարօրինակ է նայվում: Չէ՞ որ անհասկանալի է` ինչու խորհրդարանում խմբակցություն ունեցող ուժերը պետք է անհաղորդ մնան մայրաքաղաքի խնդիրներին, առավել եւս, որ Երեւանում ապրում է բնակչության շուրջ 1/3-ը: 
ՀՅԴ-ի պարագայում կա թերեւս անցողիկ շեմը չանցնելու երկյուղը, առավել եւս, որ առկա է անցյալ տարվա «հայրաքաղաք» Գյումրիում ճաշակած դառը փորձը: Բայց որ խորհրդարանի 2-րդ ուժը, այն էլ այն պայմաններում, երբ հիմա ունի ավագանու խմբակցություն, խուսափո՞ւմ է մայրաքաղաքային ընտրություններից... Դա արդեն նման է պատասխանատվությունից փախչելուն: 
Հիմա ինչպե՞ս է Ծառուկյան դաշինքը հիմնավորում չմասնակցությունը: Պատճառաբանում է նրանով, իբր դաշինքը նորաստեղծ է, եւ կարճ ժամանակում չէր կարող հասցնել մայրաքաղաքային ծրագիր նախապատրաստել, եւ իբր առանց ծանրակշիռ ծրագրի չեն ուզում մասնակցել որեւէ ընտրության: Բայց նախ` ինչքանով է նոր այդ քաղաքական ուժը, չէ՞ որ այն իրավամբ կարելի է կոչել ոչ թե կուսակցությունների լայն միավորում, այլ ԲՀԿ+: ԲՀԿ-ն ավագանու ընտրություններին մասնակցած կուսակցություն է, բնականաբար, սեփական նախընտրական ծրագրով, որը կարող էր եւ այս անգամվա ծրագրի հիմք լինել, եթե դրան գումարվեին Ծառուկյան դաշինքի 15 կետերի` մայրաքաղաքի հետ առնչություն ունեցող դրույթները: Ու որ այն քաղաքական ուժը, որը օրենսդիր մարմնի փոխխոսնակ է ունենալու, գլխանց հրաժարվում է մայրաքաղաքի ավագանիում խմբակցություն ունենալուց, հնչում է որպես նոնսենս: 
ԽՈՒՍԱՓՈՂՆԵՐԻ 
ՀԵՔԻԱԹԱՍԱՑՈՒԹՅՈՒՆԸ
Զուտ ԱԺ ընտրություններին ստացած համեստ ցուցանիշների հետեւանքով մայրաքաղաքային ընտրության գլխացավանքի տակ չմտնելը սկզբունքորեն հասկանալի է խորհրդարան չանցած աուտսայդերների` կոմունիստների, «Ազատ դեմոկրատների», ՀԱԿ-ՀԺԿ-ի, ՕՐՕ-ի, նույնիսկ «Հայկական վերածնունդի» պարագայում: Սակայն խորհրդարան անցածներից Ծառուկյան դաշինքի եւ ՀՅԴ-ի չմասնակցությունը բավականին տարօրինակ է նայվում: Չէ՞ որ անհասկանալի է` ինչու խորհրդարանում խմբակցություն ունեցող ուժերը պետք է անհաղորդ մնան մայրաքաղաքի խնդիրներին, առավել եւս, որ Երեւանում ապրում է բնակչության շուրջ 1/3-ը: 
ՀՅԴ-ի պարագայում կա թերեւս անցողիկ շեմը չանցնելու երկյուղը, առավել եւս, որ առկա է անցյալ տարվա «հայրաքաղաք» Գյումրիում ճաշակած դառը փորձը: Բայց որ խորհրդարանի 2-րդ ուժը, այն էլ այն պայմաններում, երբ հիմա ունի ավագանու խմբակցություն, խուսափո՞ւմ է մայրաքաղաքային ընտրություններից... Դա արդեն նման է պատասխանատվությունից փախչելուն: 
Հիմա ինչպե՞ս է Ծառուկյան դաշինքը հիմնավորում չմասնակցությունը: Պատճառաբանում է նրանով, իբր դաշինքը նորաստեղծ է, եւ կարճ ժամանակում չէր կարող հասցնել մայրաքաղաքային ծրագիր նախապատրաստել, եւ իբր առանց ծանրակշիռ ծրագրի չեն ուզում մասնակցել որեւէ ընտրության: Բայց նախ` ինչքանով է նոր այդ քաղաքական ուժը, չէ՞ որ այն իրավամբ կարելի է կոչել ոչ թե կուսակցությունների լայն միավորում, այլ ԲՀԿ+: ԲՀԿ-ն ավագանու ընտրություններին մասնակցած կուսակցություն է, բնականաբար, սեփական նախընտրական ծրագրով, որը կարող էր եւ այս անգամվա ծրագրի հիմք լինել, եթե դրան գումարվեին Ծառուկյան դաշինքի 15 կետերի` մայրաքաղաքի հետ առնչություն ունեցող դրույթները: Ու որ այն քաղաքական ուժը, որը օրենսդիր մարմնի փոխխոսնակ է ունենալու, գլխանց հրաժարվում է մայրաքաղաքի ավագանիում խմբակցություն ունենալուց, հնչում է որպես նոնսենս: նում է ենթադրել, որ այդ քաղաքական ուժը, քանի որ ցանկացած ռեսուրսի ներդրման պարագայում չի կարող ավագանիում մեծամասնություն վերցնել եւ լուծել քաղաքապետի հարց, ավելորդ է համարում առնվազն ֆինանսական ռեսուրս ծախսել ավագանու ընտրություններում: Իսկ առանց առատ ֆինանսավորման, նրանք թերեւս մտավախություն ունեն մայրաքաղաքում բարձր` 14 տոկոս ցուցանիշ գրանցած «Ելք» դաշինքին պարտվելու: 
Իսկ չմասնակցելով` հանրությանը մատուցում են գեղեցիկ հեքիաթ` «ծանրակշիռ ծրագիր չհասցնելու» մասին եւ կենտրոնանում խորհրդարանի վրա: Չէ՞ որ դեռ պետք է ներսում որոշեն` ով է լինելու ԱԺ փոխխոսնակը (իսկ դրա համար ասում են, թե ներքին կոշտ մրցակցություն կա), նաեւ մշտական հանձնաժողովների նախագահների ու փոխնախագահների քվոտաների համար պայքարի բաժին կա, եւ այլ հույժ կարեւոր, սակայն հանրության շահի տեսակետից երկրորդական գործեր: Եվ փույթ չէ, որ երեւանցիները ԱԺ ընտրություններին իրենց 20 տոկոս քվե են տվել, եւ գոնե դա պարտավորեցնող հանգամանք էր: Բայց` գրողի ծոցը մայրաքաղաքն էլ, մայրաքաղաքի ընտրողներին էլ, երեւանյան բոլոր հոգսուցավերն էլ միասին վերցրած: 
Ինչ վերաբերում է մյուս քաղաքական ուժերի պաշտոնական «հրաժարիմք»-ներին, ապա Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը ասում է, որ չի ուզում մասնակցել, քանզի ԱԺ ընտրությունները «քըխ» էին եւ հագեցած վարչաֆինանսական լծակներով, ՕՐՕ-ն` որ շատ «քըխ» էին, ուստի չարժե փորձել, դաշնակները, կոմունիստներն ու «Ազատ դեմոկրատները» առանձնապես բան չեն ասում, իսկ ՀԱԿ-ՀԺԿ-ն ԱԺ ընտրությունները որակում է «ոչ լեգիտիմ», «բռնապետական», «ավազակապետական», Լեւոն Զուրաբյանի շուրթերով էլ` «Ելք»-ին եւ «Երկիր ծիրանի»-ին մեղադրում է, թե իրենց մասնակցությամբ լեգիտիմացնում են ԱԺ ՀՀԿ-ական մեծամասնությանը: 

ՀԵՌԱՆԱԼԻՍ ԱՆԻԾԵՑ
Բացի ՀԱԿ-ՀԺԿ-ից, ԱԺ ընտրությունների եւ ոչ մի մասնակից պաշտոնական դիմում չի ներկայացրել` ԱԺ ընտրությունների արդյունքը չեղյալ հայտարարելու: Անգամ ծայրահեղականությամբ առաջնորդվող ՕՐՕ դաշինքը այդպիսի պահանջ առաջ չի քաշել, նրանց պահանջն ընդամենը մատնահետքերի բազայի ամբողջական հետազոտությունն էր` հաստատելու կամ հերքելու կեղծ անձնագրերով զանգվածային քվեարկության կասկածները: 
Իսկ ծերուկի թիմը ԿԸՀ 121 էջանոց հաստափոր թղթապանակ էր ներկայացրել, ԿԸՀ-ում նրանց ներկայացուցիչը մեկ ժամ ելույթ էր ունենում, դեռ մի բան էլ` փորձում պահանջել, որ լրացուցիչ ուսումնասիրություններ նշանակվեն, եւ իրենք նաեւ նոր թղթեր ներկայացնեն: Մերժման որոշումը հիմնավորելիս` ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը մասնավորապես նշեց. «Որեւէ ընտրատեղամասում եղած խախտումները չեն կարող հիմք հանդիսանալ մյուս տեղամասերում նմանատիպ խախտումների վերաբերյալ ենթադրություններ անելու համար: Ընտրությունների արդյունքները կարող են անվավեր ճանաչվել միայն այն դեպքում, եթե խախտումներն էապես ազդել են թեկնածուների կամ կուսակցությունների ստացած ձայների քանակի վրա»: Ավելին, Տիգրան Մուկուչյանն ընդգծեց, որ դիմումում առկա են խախտումների վերաբերյալ դիտարկումներ` միայն ընտրական տեղամասերի ընդհանուր թվի 13 տոկոսի վերաբերյալ: «Դիմումում որոշ դեպքերում հստակ նշված չեն տեղամասերի համարները, որոնց վերաբերյալ դատողություններ են անում, մի քանի տասնյակ փաստական տվյալներ կրկնվում են, իսկ մի քանի տասնյակ փաստական տվյալներ վկայում են ոչ թե խախտման առկայության, այլ դրա բացակայության մասին: Դիմումին կից ներկայացված չէ որեւէ պատշաճ ապացույց: Այն զուրկ է իրավական հիմնավորումներից»,- ընդգծեց Մուկուչյանը: Այսինքն` ծերուկ ԼՏՊ-ի թիմը ավելի շատ ենթադրություն եւ ընդհանրացում է ներկայացրել, քան` փաստ: 
Բնականաբար, հարց է ծագում, թե ինչո՞ւ ՀԱԿ-ը եղավ միակ քաղաքական ուժը, որ ընտրողների առավել քան 98 տոկոսի մերժումը ստանալուց հետո փորձեց վիճարկել ընտրությունների արդյունքները եւ վերադառնալ 2008-ի անհանդուրժողական բառապաշարին, երբ անգամ գրանտասուն բազմաթիվ «եզի տակ հորթ փնտրողները» կասկածի տակ չեն առել արդյունքների լեգիտիմությունը: Դա դժվար է պայմանավորել այլ կերպ, քան արտաքին ուժերի թելադրանքով: Չէ՞ որ Տեր-Պետրոսյանը ընտրապայքար էր մտել «հող խաղաղության դիմաց» զազրելի կարգախոսով, եւ հենց այդ կարգախոսն է մերժվել ընտրողի կողմից, ինչը ձեռնտու չէ որոշ արտաքին խաղացողներին: 
Ինչեւէ, իր, այսպես կոչված, հետընտրական «մտորումներում», որ հրապարակվել են ԿԸՀ-ի կողմից ԱԺ ընտրությունները վերջնականապես ամփոփելու եւ ՀԱԿ-ի դիմումը մերժելուց հետո, խաղաղության ծեր ղառղառը Հայաստանը բնորոշում է որպես բռնապետություն. «Խոսքը վերաբերում է ժողովրդավարական երկրներին, եւ ոչ թե Հայաստանի պես բռնապետություններին, որտեղ միջին խավը պարզապես ոչնչացված է: Երկիրն ամբողջությամբ գտնվում է կոռումպացված պետական պաշտոնյաների, պատժիչ իրավապահ մարմինների, մոնոպոլիստ ձեռնարկատերերի եւ քրեական հեղինակությունների ձեռքում, որոնք էլ լիովին տնօրինում են ճորտության կարգավիճակի մատնված ժողովրդի բախտը եւ հակաօրինական բոլոր միջոցներով պարբերաբար ապահովում իրենց վերարտադրությունը»: Ավելին, նա պնդում է, թե 1998-ի իր հեռանալուց հետո, իբրեւ թե, ժողովրդին մատնել են ահավոր վիճակի. «Հպարտ ժողովրդին ինչպես կարելի էր ընդամենը երկու տասնամյակում, բառիս բուն իմաստով, ծնկի բերել: Դա հնարավոր էր միայնումիայն նրան բացարձակ թշվառության մատնելու ճանապարհով, ինչը փայլուն կերպով իրականացրեց 2000-ական թթ. սկզբից Հայաստանում հաստատված ավազակապետական ռեժիմը»: 
Իսկ ինչ վերաբերում է Արցախի հարցին, ապա անասելի ցինիզմով ՀՀ առաջին նախագահը անիմաստ է համարում իր պաշտոնանկությունից հետո սահմանների պաշտպանության ժամանակ տված բոլոր զոհերը. «Իսկ ինչ վերաբերում է 1998 թվականից հետո ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում եւ Հայաստանի սահմանամերձ գյուղերում հայկական կողմի տված զոհերին, ապա դրանք, նույնքան թանկ ու ցավալի, որքան Ղարաբաղյան պատերազմի զոհերը, այնուամենայնիվ որեւէ առումով արդարացված ու իմաստավորված չեն, որովհետեւ արդյունք են ստատուս-քվոյի պահպանման` Հայաստանի իշխանությունների որդեգրած անհեռանկար ու հանցավոր քաղաքականության: Անհեռանկար ու հանցավոր այն պատճառով, որ այդ քաղաքականությունը ոչ մի պարագայում Ղարաբաղի խնդրի ավելի լավ լուծման չի հանգեցնելու, քան մեզ առաջարկվում էր 1997 թվականին»: 
Դե ինչ, հակամարտության գծում ու հատկապես ապրիլյան պատերազմին զոհված հերոսների արյունը այդպես ցինիկաբար անարգել կարող էր միայն Լեւոն Տեր-Պետրոսյանը: Հիրավի, չարությամբ ներծծված այդ ֆիգուրը սեւ անեծքի պես կպած է երկրից դեռ 1989 թվականից, երբ ձգտում էր թոթափել ազգային բոլոր հիմնահարցերի «բեռը» եւ գնալով ստանդարտ «վայրենի ազատական» հետխորհրդային ճանապարհով, զուտ վայելել իշխանությունն ու տասնամյակների ընթացքում հայության կողմից ստեղծածը` առանց լուծելու ռեալ համազգային խնդիրները: 

ՆԵՐԸՆԴԴԻՄԱԿԱՆ 
ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Ի դեպ, նույն ՀԱԿ-իստներն իրենց հետընտրական թունարձակումներում ամենից շատ մեղադրում են «Ելք»-ին եւ վերջինիս առաջնորդներին այն բանի համար, որ մարդիկ խոստովանել են` ոչ մի ընտրողի ձայն չի գողացվել: Բայց, դժվար թե, այժմ Երեւանի ավագանու ընտրապայքարի մեջ մտած Նիկոլ Փաշինյանին այժմ հետաքրքրեն իր երբեմնի կուռք Լեւոնի եւ լեւոնականների տրտունջները, մեղադրանքներն ու անեծքները: Նա ընտրապայքարում ունի շատ ավելի լուրջ իրական, այլ ոչ թե տեսական մրցակից: 
Խոսքը Զարուհի Փոստանջյանի կուսակցության մասին է: «Ելքն» ու «Երկիր ծիրանին» կատաղի մրցակցելու են ընդդիմադիր քվեների համար: Պարզ է, որ թեեւ Զարուհի Փոստանջյանը հայտարարում է, թե գնում է «քաղաքապետարանը վերցնելու», քվեների մեծամասնությունը ստանալու է ՀՀԿ-ն եւ Տարոն Մարգարյանը շարունակելու է իր պաշտոնավարումը` որպես Երեւանի քաղաքապետ: Այդ երկու ընդդիմադիր ուժերը մրցակցելու են, թե ով է գրավելու 2-րդ տեղը: Ու այդ մրցակցության ամբողջ դրամատիզմը, երեւում է դրանից, թե հիմիկվանից տիկին Փոստանջյանը ինչպիսի որակումներ է տալիս Նիկոլ Փաշինյանին: Այսպես, պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ է մերժել Նիկոլ Փաշինյանի առաջարկը` ավագանու ընտրություններում միասին հանդես գալու, նա ասաց. «Պրն Փաշինյանը խախտել է էթիկայի կանոնը, քանի որ ես ու Սասուն Միքայելյանն ուղղակի հանդիպել ենք սրճարանում եւ ընկերական զրույց ենք ունեցել: Պաշտոնական չի եղել մեր հանդիպումը, եթե անգամ պաշտոնական առաջարկ լիներ, ապա չէի հանդիպի: Կարիք չկար, որ պրն Փաշինյանը նման հայտարարություն աներ: Ցանկալի է, որ լինի քաղաքի տղա եւ էթիկայի կանոնները չխախտի»: Ահա այդպես, ոչ ավել, ոչ պակաս` մայրաքաղաքային ընտրության մեկնարկին կասկածի տակ է դնում մրցակցի` «քաղաքի տղա» լինելը: 
Այնպես որ, դեռ ինչեր կտեսնենք մինչեւ մայիս... Ինչեր իրար կասեն այդ երկու, իրար ոչնչով չզիջող ճղճղան ընդդիմադիր գործիչները: Բայց պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը կգերադասի Ազգային ժողովի, այլ ոչ թե Երեւանի ավագանու ամբիոնը, այնպես որ, Զարուհի Փոստանջյանի ավանդական սկանդալները, հավանաբար, խորհրդարանից սահուն կերպով կտեղափոխվեն Երեւանի ավագանի եւ քաղաքապետարան: 

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴԱՇԻՆՔՆԵՐԻ 
ՍՏԱՑԱԾ ՏՈԿՈՍՆԵՐԸ` ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ

Ապրիլի 9-ն ԿԸՀ-ն հրապարակեց ԱԺ 6-րդ գումարման կուսակցությունների եւ դաշինքների վերջնական արդյունքները:
Ձեզ ենք ներկայացնում ապրիլի 2-ին ընտրություններին մասնակցած կուսակցությունների եւ դաշինքների տոկոսները Երեւան քաղաքում.
1. ՀՀԿ` 48,9%
2. ԲՀԿ` 21,2%
3. ԵԼՔ` 14,1%
4. ՀՅԴ` 5%
5. ՀՎԿ` 3,2%
6. ՀԱԿ` 2,6%
7. ՕՐՕ` մոտ 2%
8. ԱԴԿ` մոտ 1,5%
9. ՀԿԿ` մոտ 1,0%

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА