ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ABBA խմբի Բենի Անդերսոնի հարսը կժամանի Երեւան

10.04.2017 23:48 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱԽ ԿԱՆԱՅՔ
ABBA խմբի Բենի Անդերսոնի հարսը կժամանի Երեւան

«ԱրտՖեստ» երիտասարդական միջազգային  5-րդ բաց փառատոնն այս տարի կընթանա հունիսի 8-18-ը: Նոր ճյուղերով ընդլայնված փառատոնն Image may contain: 1 person, shoesայս տարի ստացել է ավելի քան 500 հայտ:  Կազմակերպիչները  խոստանում են նորամուծություններով ու անակնկալներ լի փառատոնային օրեր, որի ընթացքում Հայաստան կժամանի մոդել-դիզայներ ԲԵԲԻՄԵՐԻ ՍԹՐՈՄԲԵՐԳԸ , որն ընդգրկված է «Արտ Ֆեստի» հագուստի մոդելավորման բաժնի ժյուրիի կազմում: Մինչ Հայաստան գալը դիզայներն իր ուղերձում ասել է. «Ինձ համար մեծ պատիվ է «Արտ Ֆեստի» այս հիանալի միջոցառման մի մասնիկը դառնալը: Արվեստը գեղեցիկի մշակույթն է, որը մենք պետք է հարգենք, սկսենք ավելի գնահատել եւ սիրով ընդունել: Անհամբեր սպասում եմ այն պահին, երբ կայցելեմ ձեր գեղեցիկ քաղաք Երեւան եւ կհանդիպեմ նոր, երիտասարդ ու տաղանդավոր արվեստագետների, հագուստի մոդելավորողների եւ այլ մասնագետների հետ: Սա նոր բացահայտումների, գործնական սեմինարների եւ գործարար կապեր հաստատելու հիանալի հնարավորություն է: «Արտ Ֆեստին»  մաղթում եմ ամենայն բարիք»:

Իսկ, թե ինչպես տանզանիացի դիզայներ-մոդելն ընդունեց «Արտ Ֆեստի» հրավերը, «Իրավունքը» պարզեց հենց փառատոնի նախագահ ԷՐԻԿ ԲԱՐՍԵՂՅԱՆԻՑ. «Նախորդ տարի «Արտ Ֆեստ» փառատոնին Շվեդիայից հրավիրել էինք գեղանկարիչ Անաիդ Քեշիշյանին, ով տասն օր շարունակ ներկա էր փառատոնին: Image may contain: 1 person, beard, suit and indoorԸնթացքում մենք միասին քննարկում էինք փառատոնի զարգացման հեռանկարները: Կարծիք հայտնեցի, որ փառատոնի փոփոխությունը` անցումը միջազգային ձեւաչափի, ենթադրում է ինչպես արտասահմանցի մասնակիցների ներգրավում, այնպես էլ՝ արտերկրից ժամանած ժյուրիի ներկայություն: Այս նպատակն իրականություն դարձնելու հարցում Անաիդի արձագանքը չուշացավ: Եղավ առաջարկ, որ նա կարող է տանզանիացի դիզայներ-մոդել Բեբիմերի Սթրոմբերգին ներկայացնել «Արտ Ֆեստ» փառատոնն ու նրա հետ քննարկել վերջինիս մասնակցությունը`  փառատոնի ժյուրիի կազմում: Եվ հուրահություն ինձ, Սթրոմբերգն ընդունեց մեր առաջարկն` այս տարի փառատոնի շրջանակներում ժյուրիի կազմում Հայաստան ժամանելու վերաբերյալ»,-մանրամասնեց Է. Բարսեղյանն ու կարեւորեց. «Կարծում եմ` այսպիսի հնարավորությունները միջազգային համագործակցությունների շրջանակներն ընդլայնելու հիանալի առիթ են հանդիսանում»:

Ի դեպ, Բեբիմերի Սթրոմբերգը ծնվել է Տանզանիայում` դիվանագետի ընտանիքում: Սերում է տանզանիական ամենամեծ Սուկումա տոհմից եւ իր կարգավիճակը թույլ է տալիս դառնալու այդ տոհմի թագուհին: Բարձրագույն կրթություն Բեբիմերին ստացել է Մեծ Բրիտանիայում, այնուհետեւ վերադարձել Տանզանիա, որտեղ էլ հանդիպել է ապագա ամուսնուն: Ի դեպ, վերջինս շվեդական աշխարհահռչակ «ABBA» խմբի անդամ Բեննի Անդերսոնի որդին է: Մասնագիտությամբ դիզայներ Բեբիմերի Սթրոմբերգը որոշ ժամանակ զբաղվել է նաեւ հոգեւոր երգարվեստով («Gospel» ժանրում), այժմ նկարահանվում է տարբեր ամսագրերի համար, պատրաստվում է մասնագիտական գրքի հրատարակման:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА