ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թինա Կանդելակին սոցցանցում Հենրիխ Մխիթարյանի մասին հայերեն գրառում է կատարել

09.04.2017 21:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱԽ ԿԱՆԱՅՔ
Թինա Կանդելակին սոցցանցում Հենրիխ Մխիթարյանի մասին հայերեն գրառում է կատարել

Թինա Կանդելակին հայատառ գրառում է կատարել Instagram սոցցանցում Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:
Հաղորդավարուհին նաև կից տեղադրել է Մխիթարյանի գոլի տեսանյութը: Հիշեցնենք, որ Մխիթարյանն այսօր գոլի հեղինակ է դարձել «Սանդերլենսի» դեմ հանդիպման երկրորդ խաղակեսի մեկնարկին:

«Գենրիխ ջան, ես քո ցավը տանեմ, ապրես բալա!», - սոցցանցում գրել է Կանդելակին:

Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց «Սանդերլենդին»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА