ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մարմնի 5 հոտ, որոնք չի կարելի անուշադրության մատնել

07.04.2017 21:45 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Մարմնի 5 հոտ, որոնք չի կարելի անուշադրության մատնել

Marketium.ru կայքը գրում է, որ մարմնի հոտը կարող է վկայել առողջության վիճակի մասին։

1. Մրգային հոտ բերանից՝ դիաբետի նշան։ Ըստ որոշ հետազոտողների՝ այս հոտի պատճառը կարող է լինել դիաբետի բարդությունը, երբ օրգանիզմում ինսուլինի մակարդակը նվազում է, շաքարի մակարդակը՝ բարձրանում։ Եթե բերանից այսպիսի հոտ եք զգում, որն ուղեկցվում է դիաբետի մյուս նշաններով՝ հոգնածոթյուն, բերանի չորություն, ցավ որովայնում, դիմեք մասնագետի օգնությանը։

2. Տհաճ հոտ ոտքերից՝ սնկի նշան։ Ոտքերից տհաճ հոտի արտադրությունը կարող է սնկային վարակի հետևանք լինել։ Եթե նկատում եք, որ մատների շուրջ մաշկը չորանում է և թեփոտվում, բշտիկներ են հայտնվում, ամենայն հավանականությամբ առկա է սնկային վարակ։

3. Տհաճ հոտ ունեցող արտաթորանք՝ կաթնաշաքարը չընդունելու նշան։ Կաթնաշաքարը պարունակվում է կաթնամթերքում, իսկ երբ բարակ աղին անհրաժեշտ քանակով ֆերմենտ չի արտադրում, օրգանիզմը չի կարողանում մարսել այն։ Արդյունքում՝ արյան փոխարեն բարակ աղին կաթնաշաքարն ուղարկում է աղիներ, որտեղ տեղի է ունենում դրա մշակումը։ Դա կարող է հանգեցնել տհաճ հոտի առաջացման, որովայնի փքվածության։

4. Տհաճ հոտ ունեցող մեզ՝ միզուղիների վարակի առկայություն։ Մեզը տհաճ հոտ է ունենում այն պատճառով, որ բակտերիաները հայտնվում են միզուղիներում։ Սա առավել հաճախ տեղի է ունենում կանանց շրջանում։

5. Տհաճ հոտ բերանից՝ ապնոէի նշան։ Եթե հետևում եք բերանի խոռոչի հիգիենայի կանոններին, սակայն բերանից տհաճ հոտ է գալիս, խնդիր կարող է ապնոէն լինել՝ խանգարում, որի հետևանքով քնի ընթացքում շնչադադարներ են գրանցվում։ Սա հանգեցնում է խռմփոցի՝ ստիպելով ամբողջ գիշեր շնչել բերանի օգնությամբ։ Արդյունքում՝ բերանի խոռոչը չորանում է, ինչը դառնում է տհաճ հոտի պատճառ։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА