ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Անորոշություն` «Շենգավիթ» ԲԿ-ում. նախարարությունը դեռ չի շտապում

07.04.2017 18:01 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Անորոշություն` «Շենգավիթ» ԲԿ-ում. նախարարությունը դեռ չի շտապում

«Իրավունք»-ը նախորդ տարի գրել էր, որ  առողջապահության նախարարությունը «Շենգավիթ» ԲԿ-ում  թերություններ է հայտնաբերելՆախարարությունը  պահանջել էր հաշվետվություն ներկայացնել թերությունների վերացման մասին: Ըստ մեր տեղեկությունների` թերություններից մեկը վերաբերել է հիվանդանոցի շենքային պայմաններին: Մինչեւ  2017 թ-ի փետրվար բժշկական կենտրոնը պետք է նոր շենք տեղափոխվեր, սակայն մինչ օրս ԲԿ-ը հին շենքում է գործունեություն ծավալում: Ավելին`  նորածինների  ու ծննդկաների մահվան դեպքերից հետո ԲԿ-ի վարկանիշն իջել է,  այցելուները պակասել, որոնց պատճառով նախորդ ամիս, մեր տեղեկություններով երկու գինեկոլոգ է աշխատանքից դուրս եկել:

Ինչո՞ւ է ԲԿ-ը  մինչ օր նոր շենք չի տեղափոխվում: «Իրավունք»-ն այսօր այս հարցի պատասխամը փորձեց ստանալ ԲԿ-ի տնօրեն Սերգեյ Ուռումյանից: Հեռախոսազանգերն անպատասխան մնացին: Իսկ  «Շենգավիթ» ԲԿ-ի տնօրենի առաջին տեղակալ, բուժական և վարչական գծով փոխտնօրեն ԴավիթՄխիթարյանն էլ հրաժարվեց հեռախոսով խոսել քանի որ մի քանի օր աշխատավայրում չի եղել:  Մեզ հաջողվեց միայն նրանից պարզել, որ  նոր շենքի շինարարական տեմպերից է կախված ԲԿ-ի  տեղափոխումը: «Ես այդ հարցով դեռ չեմ զբաղվում: Հստակ ժամկետ չկա, երբ կտեղափոխվենք»,- ասաց տնօրենի տեղակալը:

Փորձեցինք  կապ հաստատել նաեւ ԲԿ-ի մամլո խոսնակ Անուշ Բադալյանի հետ, սակայն ապարդյուն: Հեռախոսազանգերն անպատասխան մնացին:

Հետաքրքրիր է` իսկ ինչ  լիազորություններ ունի Առողջապահության նախարարությունը, եթե որեւէ բժշկական կենտրոնում նախարարությունը հայտնաբերում է թերություններ` բժշկական կենտրոնի համար անպատշաճ պայմաններ:Ի՞նչ ժամանակահատվածում բժշկական կենտրոնը պետք է շտկի այդ թերությունները: Եվ եթե չի շտկում, ինչ է անելու նախարարությունը` պատկան կառույցը:  Գրավոր հարցին ի պատասխան  ԱՆ-ը մեզ տեղեկացրել է, որ  «Նախարարության վերահսկողության գործառույթների շրջանակում առողջապահական տեսչության կողմից օրենքով վարչական վարույթների եւ ստուգումների հետեւանքով հայտնաբերված  խախտումները վերացնելու համար ընդունվում է վարչական ակտ: Ժամկետները  որոշվում են խախտման բնույթից, կախված դրա վտանգավորության աստիճանից, կատարվելիք աշխատանքի ծավալներից: Խախտումները չվերացնելու դեպքում  կիրառվում են հարկադրանքի միջոցներ` տվյալ դեպքում տուգանք: Միաժամանակ տեսչությունը հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 36, 37-րդ հոդվածները կարող է միջնորդություն ներկայացնել ՀՀ ԱՆ-ին` ֆիզիկական կամ իրավաբանական անձանց տրված լիցենզիաները դադարեցնելու կամ դրանց գործողությունը կասեցնելու, ինչպես նաեւ նախազգուշացում հայտարարելու  վերաբերյալ»: 

Փաստորեն, նախարարությունը որպես կառույց  կարող է  բժշկական կենտրոնին լիցենզիայիզ զրկել, տուգանել,  նույնիսկ նախազգուշացնել: Բայց դատելով այն  փաստից, որ «Շենգավիթ» ԲԿ-ը մինչ օրս գործում է, անգամ հայտնի չէ, թե երբ է կենտրոնը կարգավորելու շենքային պայմանները,  կարող ենք եզրակացնել`  նախարարությունը   կտրուկ քայլերի` տվյալ դեպքում լիցենզիայից զրկելուն դեռ չի  գնում:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА