ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՏԻՊԻԿ ՀԱՅԿԱԿԱՆ ՍԻՆԴՐՈՄ

07.04.2017 20:10 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ՏԻՊԻԿ ՀԱՅԿԱԿԱՆ ՍԻՆԴՐՈՄ


Ընտրություններից հետո մինչեւ աքլորի ձեն ածելը, Նիկոլը իր տիրոջը երեք անգամ ուրացավ:
ԿԵՂՏՈՏ ՓՈՂԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ
Ջրմուղկոյուղուց հայտնում են, որ պարտված թեկնածուները բաժանված ընտրակաշառքները կարող են հետ վերցնել Աէրացիայի մաքրման կայանից, քանի որ այդ փողերը վաղուց արդեն մարսել են:

% % %
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿՆՎՈՒՄ Է
(ՆԱՊՈԼԵՈՆ ԱԶԻԶՅԱՆԸ ԿՐԿԻՆ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ պատմաբանների` Նապոլեոնը երկու անգամ գերությունից ազատվել ա, առաջինը` Էլբա կղզուց, իսկ երկրորդ անգամ` Կիլիկիա թաղամասից ԱԺ պատգամավոր ընտրվելով:

% % %
ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ
(ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՏՐՏՈՒՆՋԸ ԱԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՊԱՐՏՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ)
Ընտրությանը մասնակցելը մի այիբ ա, պարտվելը` երկու:«ՄԿՆԵՐԻ ԺՈՂՈՎԸ» 
ՖԻԼՄԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ
(ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՉՄԱՍՆԱԿՑԵԼԸ` «ԵԼՔԻ» ՊԱՐՏՎԵԼՈՒՑ ՎԱԽԵՆԱԼՈՒ, ՄԱՄՈՒԼՈՒՄ ՀՐԱՏԱՐԱԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Բա որ Նիկոլը գա մեզ վրա...

% % %
ԱՎԱԶԱՀԱՆՔԻ ԳԵՆԵՐԱԼՆԵՐԸ
Ինտերպոլից հայտնում են, որ Օսկանյանը եւ Րաֆֆին ընտրությունների ընթացքում ամերիկյան փողերը ծախսելու եւ չընտրվելու կապակցությամբ իրենց պատիժը կկրեն Գուանտանամոյի բանտում, իսկ Սեյրան Օհանյանը պաշտպանության նախարար եղած ժամանակ բյուջետային գումարները յուրացնելու համար իջեւանելու է Կոշի գաղութում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА