ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դդմիկներն օգտակար են ստամոքսի համար

05.04.2017 21:19 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Դդմիկներն օգտակար են ստամոքսի համար

Դդմիկը իր ցածր կալորիականությամբ և օգտակար հատկություններով կարևոր ազդեցություն է թողնում մարդու օրգանիզմի վրա: Դդմիկի 90%-ը բաղկացած է ջրից, պարունակում է նաև շաքար, կարևոր օրգանական թթուներ, բջջանյութ, հանքային աղեր, վիտամիններ և կարոտին: Դդմիկը լայնորեն օգտագործվում է դիետոլոգիայի բնագավառում և բուժիչ սննդակարգում: Գիրությամբ տառապող մարդկանց խորհուրդ է տրվում այն շատ օգտագործել. կարելի է ուտել թարմ, եփած և շոգեխաշած վիճակում:

Դդմիկը օրգանիզմից դուրս է բերում լեղին, ծանր մետաղական աղերը, խոլեստերինը և ջուրը: Այն դրական է ազդում սիրտ-անոթային համակարգի վրա, խորհուրդ է տրվում շաքարային դիաբետով և գաստրիտով տառապողներին:

Դդմիկը չափազանց օգտակար է տարիքով մարդկանց համար, լավացնում է նրանց ինքնազգացողությունը, պայքարում աթերոսկլերոզի դեմ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА