ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՍՏՈՒԱԾ ԹՈՂՈՒԹԻՒՆ ՇՆՈՐՀԵՍՑԷ

05.04.2017 19:50 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԱՍՏՈՒԱԾ ԹՈՂՈՒԹԻՒՆ ՇՆՈՐՀԵՍՑԷ

Ըստ Շիրակի թեմի առաջնորդի` Վարդան Ղուկասյանը ապագա ԱԺ-ում  զբաղեցնելու է կրոնի հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնը` «վարդագույն ծայրապետի» կոչումով:
Ո՞Ր ՄԵՂՔԻ ՀԱՄԱՐ
(ՀՅԴ-Ի 5%-ԱՆՈՑ ՇԵՄԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀՀԿ-Ի ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Հայ առաքելական եկեղեցուց հայտնում են, որ ՀՅԴ-ն ՀՀԿ-ի վերջին տարվա մեղքն է:


ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ
Համ գայլերը կուշտ մնացին, համ ոչխարները կենդանի:


ՀԵՐՔՈԻՄ
ՀՔԾ-ից հայտնում են, որ ընտրակաշառք որպես այդպիսին չի եղել, այլ ընտրություններին ակտիվ մասնակցելու համար ընտրողներին բոնուս են բաժանել:ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻՆ 
ՀԱՄԱՀՈՒՆՉ
(ԲԱԶՄԱՍԵՐ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՉԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ ԿԸՀ-ի` չնայած ապագա խորհրդարանը կլինի բազմասեռ, բայց, այնուամենայնիվ, կմնա միասեր…


ՖԻՖՏԻ-ՖԻՖՏԻ
Ծառուկյան դաշինքից հայտնում են, քանի որ իրենք հավաքել են 25 տոկոս ձայն, Ծառուկյանի խոստացած 15 միլիարդ դոլարի ներդրման փոխարեն 7,5 են անելու:


ԱՏՈՄ ԷԳՈՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
(ԱԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ 
ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ 
ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ)
ԹրԴ, ՍՌվՈ վպ ոցՊպՑ!


ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
(«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» ՌԱԴԻՈԿԱՅԱՆԻ ԹՂԹԱԿՑԻ ԱՉՔԻ ՎԵՐԵՎԻ ՀԱՏՎԱԾԻ ՎՆԱՍՎԱԾՔԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Հակոբ Բեգլարյանի ընտրական շտաբից հայտնում են, որ «Ազատություն» ռադիոկայանը իրենց նկատմամբ իրականացնում է սեւ պիառ, քանի որ իրենք նրանց թղթակցի աչքին չեն հարվածել, այլ ընդամենը ասել են` աչքիդ վերեւը ունք կա:


ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ
(«ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱ» ՖԻԼՄԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ)
– Չսիրեցիք ինձ, ժողովուրդ:
– Ախր ինչ սիրելու բան եմ, որ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА