ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԼՏՊ-Ի ԵՐԳԸ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ

04.04.2017 21:00 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԼՏՊ-Ի ԵՐԳԸ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ


(ՄԱՏՆԱՀԵՏՔԸ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՍԱՐՔԻ ԿՈՂՄԻՑ ՉՃԱՆԱՉԵԼԸ 
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏՆՔՆԵՐՈՎ ՊԱՏՃԱՌԱԲԱՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Վար, վար արա, ակոս արա, եզո ջան…
Ո՞Վ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՉՈՒՆԵՐ
Ծառուկյան դաշինքից հայտնում են, որ եթե իրենք հավաքեին 50+1 տոկոս, ապա վարչապետի իրենց թեկնածուն կլիներ 15 միլիարդ ներդրում խոստացած արաբ շեյխը:


ՀԱՄԱՐՅԱ ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
(«ԴՈՒ ՀԼԸ ԲՈԼՈՐԻՆ ՀԱՐՑՐՈՒ` ՍՏԵՂ ՄԵԿԸ ԿԱ՞, ՈՐ ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ Ա ՍՏԱՑԵԼ» 
ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ 
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ծառուկյան դաշինքից հայտնում են` Ծառուկյանին որտեղի՞ց փող, որ ընտրակաշառք բաժանի:
ГОРБАТОГО МОГИЛА ИСПРАВИТ
Ըստ ընտրատեխնոլոգների` անգամ Այազ Մութալիբովի աջակցությունը Լեւոն Տեր-Պետրոսյանին չօգնեց, որպեսզի հաղթահարի 7 տոկոս շեմը:ԱՉՔԸ ԲՌՆԵՑ
Սպիրիտների ասոցացիայից հայտնում են, որ ՕՐՕ դաշինքի ԱԺ չմտնելու պատճառը Զարուհի Փոստանջյանի նավսն էր:


ԽԱՌԱԿԻՐԻ
Ըստ քաղտեխնոլոգների` «Հայկական վերածնունդը» ԱԺ չանցնելուց հետո Հեղինե Բիշարյանը Արթուր Բաղդասարյանի աչքերը կհանի, իսկ վերջինս նրա կաշին կքերթի:


ՇՂԹԱՅԱԿԱՆ ՌԵԱԿՑԻԱ
(ԿԼԻՆԵՄ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ, ԵԹԵ 
ԾԱՌՈՒԿՅԱՆ ԴԱՇԻՆՔԸ ԱՅԴՊԵՍ ՈՐՈՇԻ, 
ՎԱՐԴԵՎԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ 
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ Արմեն Աշոտյանի` եթե իշխանությունը որոշի, որ Ծառուկյան դաշինքը պիտի ընդդիմություն դառնա, Վարդեւան Գրիգորյանն էլ ինքնըստինքյան ընդդիմադիր կլիներ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА