ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տեղական ՀԿ-ները` խողովակի դերում

01.04.2017 16:25 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Տեղական ՀԿ-ները` խողովակի դերում

ԿԸՀ տվյալներով դիտորդական նպատակներով հավատարմագրվել է 49 տեղական հասարակական կազմակերպություն: Այդ ՀԿ-ները միասին վերցրած մի հսկայական բանակ դիտորդներ են ներկայացրել` ավելի քան 28 հազար մարդ: Սակայն դրանց ներկայացրած ցուցակներում կան մի քանի հարյուր օտերակրյա քաղաքացիներ ԱՄՆ-ից, Կանադայից, Ուկրաինայից, Վրաստանից եւ այլն: Օտարերկրացիների մի մասը ունի հայկական ծագում, մյուս մասը ընդհանրապես հայերի հետ որեւէ կապ չունի: Հայաստանի ընտրություններին օտեարերկրացիների սողոսկման ճանապարհ են բացել սկանդալային «Ասպարեզ» ակումբը, «Իրավունքի եվրոպա» ՀԿ-ն, «Թռանսփերենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը», «Հայ-ամերիկյան բարեմակություն» ՀԿ-ն եւ այլն: Ըստ որոշ աղբյուրների, այս օտարերկրացիների դեսանտը ունի փորձ փողոցային անկարգություններ հրահրելու եւ սրանց մի մասը, որպես ինստրուկտոր մասնակցել է Վրաստանում, Ուկրինայում եւ այլ երկրներում նարնջագույն հեղաշրջումներ իրականացնելու: Հասկանալի է, որ արեւմտյան որոշ շրջանակներ ծախսում են հսկայական գումարներ դիտորդների անվան տակ շուրջ հազար հոգու Հայաստան գործուղելու համար:

«Իրավունք»-ը փորձեց ճշտել, թե ինչ միջոցներ են ստացել այն տեղական ՀԿ-ները, որոնք օտարերկրացիների սողոսկման համար դարձել են հարթակներ: Սակայն ՀԿ-ները որեւէ պատասխան չեն տրամադրում, իսկ նրանց ֆինանսավորման աղբյուրները հանրությանը մնում են ոչ հասու եւ ըստ էության գաղտնի: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА