ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մայդանչիների դեսանտը իջել է Հայաստան

01.04.2017 15:17 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Մայդանչիների դեսանտը իջել է Հայաստան

Տեղակաան հասարակական կազմակերպությունները դարձել են արտասահմանցիների համար հայաստանյան ընտրություններին խառնվելու ու ըստ էության միջամտելու մի լավ անցուղի: Իհարկե ոչ բոլորին է վերաբերվում այս խոսքը, սակայն մի շարք կազմակերպություններ ներկայացրել են դիտորդական ցուցակներ, որոնց մեջ մի քանի հարյուր օտարերկրյա քաղաքացիներ կան: Հասկանալի է, որ օտարերկրացիները հենց այնպես չէ, որ հանկարծ հիշել են ՀՀ ընտրությունների մասին եւ իրենց բան ու գործը թողած եկել են հսկեն, որ հանկարծ մեզանում որեւէ խախտում չլինի: Իսկ ինչու են իրենք ընտրել տեղական ՀԿ-ներ եւ ոչ թե օգտվել են միջազգային դիտորդական կազմակերպությունների հնարավորություններից: Բանն այն է, որ ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ միջազգային կազմակերպությունները մասնակցում են հայկական կողմի հրավերով, իսկ տեղական կազմակերպությունների համար նման սահմանափակում չկա: Ժամանկին, երբ քննարկվում էր ՀԿ-ների մասին օրենքը, ԱԺ-ում բազմաթիվ մտահգություններ հնչեցին, որ չի կարելի թույլ տալ, որ տեղական ՀԿ-ները կազմվեն օտարերկրյա քաղաքացիներից եւ լինեն պետություն` պետության մեջ, այսինքն որեւէ կերպ նրանց աշխատանքը հանրության կամ պետության կողմից վերահսկելի չլինի: Սակայն հենց այդպիսի ՀԿ-ների մասին օրենք ունեցանք եւ նույնը կրկնվեց ընտրական օրենսգրքում: Արդյունքում օտարերկրյա մայդանչիների մի հսկայական դեսանտ ներթափանցեց երկիր` հայաստանյան ընտրություններին դիտորդության անելու պատրվակով: Սրանց ձենը կլսենք մոտակա օրերին: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА