ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

НИКОЛ, КОТОРЫЙ ПРЫГАЕТ НА КРЫШЕ

29.03.2017 21:47 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
НИКОЛ, КОТОРЫЙ ПРЫГАЕТ НА КРЫШЕ

 

Բախտ նայողների միությունից հայտնում են, որ Նիկոլը էդ երկու վթարից հետո կրիշ չբարձրանա, կարողա ընկնի:

ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ
(ՄՈՒԿՈՒՉՅԱՆԸ ՉԻ ԹՈՂՆՈՒՄ ԽՈՍՏԱՆԱՄ, ԲԱՅՑ ԵՍ ԸՆՏՐՎԵՄ-ՉԸՆՏՐՎԵՄ, 
ՍՈՒՐԵՆԱՎԱՆԻ ԳԱԶԸ ՔԱՇԵԼՈՒ ԵՄ, 
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Էս Մուկուչյանը որ չլիներ, ես էս երկրում կոմունիզմ կկառուցեի:


ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
(ՓԱՇԻՆՅԱՆ. ԵՍ ՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ, ՈՐ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ, ԱԱԾ-Ի ՈՒ ԲԱՆԱԿԻ 
ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՇԱՏ ՄԵԾ ԹԻՎ ՄԵՐ 
ՕԳՏԻՆ Է ՔՎԵԱՐԿԵԼՈՒ, 
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Շամշյան.com-ից հայտնում են, որ ըստ իր հավաստի աղբյուրի` իրոք ոստիկանության, ԱԱԾ-ի եւ բանակի մի շարք անդամներ քվեարկելու են Նիկոլի օգտին  он сукин сын, но наш сукин сын 

 պատճառաբանությամբ:


ՀԵՔԻԱԹՆ Է ԿԱՆՉՈՒՄ
Ընտրություններից հետո Հ3 հեռուստաընկերությունը Արթուր Բաղդասարյանին հրավիրելու է «Հեքիաթն է կանչում» հաղորդաշարի սցենարիստ: 
ՈՂԲԱ՛Մ ԶՔԵԶ, ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ
(ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԵՆՑ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՀՌՉԱԿԱԾ ՈՒԺԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻՆ ԵՎ ՀՌԵՏՈՐԱԲԱՆՈՒԹՅԱՆԸ ՀԵՏԵՎԵԼԻՍ` «ՈՍԿԵ ՀՈՐԹԸ» ՖԻԼՄԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ)
Ծանոթանալով ընդդիմադիր դաշտի նախընտրական քարոզարշավի ժամանակ արտահայտած մտքի «գոհարներին», կորցնում ենք հավատը մարդկության նկատմամբ:


ՎԵՐՄԱԿԻԴ ՉԱՓՈՎ ՈՏՔԴ ՄԵԿՆԻՐ
(«ՀՀԿ-Ն ԾԱՌՈՒԿՅԱՆ ԴԱՇԻՆՔԻ 
ՁԱՅՆԵՐԻ ԼԻՄԻՏ Է ՍԱՀՄԱՆԵԼ» ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ԿԸՀ-ից հայտնում են, որ Ծառուկյան դաշինքի ձայները հաշվելու են այնքան, որքան նրանց հասնում ա, այլ ոչ թե Նաիրա Զոհրաբյանի լեզվի երկարության չափորոշիչով:


ԱՆԻՄԱՍՏ ԽԱՂԵՐ
Օսկանյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի ախպարական յախուն էլ չի փրկի ՕՐՕ դաշինքին 7 տոկոս շեմը հաղթահարելու համար:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА