ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ` ԸՆՏՐՈՂՆԵՐԻՆ

28.03.2017 20:15 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ` ԸՆՏՐՈՂՆԵՐԻՆ


(ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ ԽՈՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 
«ՀԱՐՍՆԱՑՈՒՆ ՀՅՈՒՍԻՍԻՑ» ՖԻԼՄԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ)

Вот уйдёт Тигран Мукучян, и я своё мужское слово скажу!

ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ՈՒԼԸ
Ըստ Սորոս հիմնադրամի` Արեւմուտքը Րաֆֆուն քարոզարշավին պասիվ մասնակցելու համար վերջը մատաղ կանի:


ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ` 
ԴԻԼԻՋԱՆՑԻՆԵՐԻՆ
(ՎԵՐՋԻՆՆԵՐԻՍ ԿՈՂՄԻՑ ԻՐ ԵՂԲՈՐԸ` ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՍՊԱՆՈՂՆԵՐԻՆ ՉՍՊԱՆԵԼՈՒ ԵՎ ՎԱԽԿՈՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ 
ՄԵՂԱԴՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ես կսպանեի, բայց մաման չթողեց:


ՀԵՐՔՈՒՄ
(ԴՊՐՈՑՆԵՐԻ ԵՎ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ` ՀՀԿ-Ի ՀԱՄԱՐ ՔԱՐՈԶԵԼՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ԿԳՆ-ից հայտնում են, որ դպրոցների մասին ոչինչ չեն կարող ասել, բայց մանկապարտեզները հաստատ Նիկոլի համար են աշխատում:
ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ ՆՈՐՈՎԻ
Դաշնակների պարը ընտրարշավի ժամանակ ա բռնում:


ԱՆՓԱՌՈՒՆԱԿ ՀԱՆԳՐՎԱՆ
(ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻՆ ՄԱՔՍԱՆԵՆԳ 
ՃԱՆԱՊԱՐՀՈՎ «ԻԳԼԱ» ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ ՆԵՐԿՐԵԼՈՒ 
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Էս ինչ զուլում երկիր ա, Արցախի հերոսը վերջը ասեղի վրա նստեց:


ՓԵՇՔԵՇ
(ԹՈՒՐՔԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ` ՊՈԼՍԻ ՊԱՏՐԻԱՐՔԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱԹԵՇՅԱՆԻ ՊԱՏՃԱՌՈՎ  ՉԵՂԱՐԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Հայ առաքելական եկեղեցուց հայտնում են, որ եթե թուրքերը Աթեշյանին շատ են սիրում, ապա կարող են վերցնել իրենց, թլպատել եւ մոլլա սարքել:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА