ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԲԱՄԲԱՍԱՆՔ

28.03.2017 19:25 ԲԱՄԲԱՍԱՆՔ
 ԲԱՄԲԱՍԱՆՔ

Ըստ «Ելք» դաշինքին մոտ կանգնած աղբյուրի, թեեւ Զարուհի Փոստանջյանի կողմից «Երկիր ծիրանի» կուսակցության հիմնադրումը ողջունվել էր դաշինքի մի շարք կարկառուն դեմքերի կողմից, սակայն վերջին օրերին ջերմ հարաբերություններից բան չի մնացել: Բանն այն է, որ Փոստանջյանը քննադատում է հիմնականում ՀՀԿ-ին եւ Սերժ Սարգսյանին, սակայն գործնականում չի դիպչում ոչ Ծառուկյանին, ո՛չ «Հայկական վերածնունդին» եւ ո՛չ էլ ՀՅԴ-ին: Մեր աղբյուրի վկայությամբ` «Ելքի» ներկայացուցիչները Փոստանջյանին մեղադրել են, թե փաստացի «տակից» աշխատում է Ծառուկյան դաշինքի վրա, քանզի ՀՀԿ-ից պոկված ամեն մի քվե մեծ հավանականությամբ գնում է հենց Ծառուկյանին: 
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА