ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԱՅՐՑԱՄԱՔՈՒՄ  ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ  ՀԻՄՆԱԿԱՆ ՎՏԱՆԳԸ ԳԱԼԻՍ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՑ

26.04.2016 15:12 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԱՅՐՑԱՄԱՔՈՒՄ  ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ  ՀԻՄՆԱԿԱՆ ՎՏԱՆԳԸ ԳԱԼԻՍ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՑ


Ապրիլի 19-20-ին Սոչիում տեղի ունեցավ «Հասարակական դիվանագիտության եւ քաղաքացիական հասարկության դերը Շանհայի համագործակցության կազմակերպության հետագա զարգացման եւ տարածման մեջ» միջազգային կոնֆերանսը, որին մասնակցում էին 24 երկրների պատվիրակություն: Կոնֆերանսում զեկույցով հանդես եկավ ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ: Զեկույցի թեման էր. «Նեոօսմանական ցեղասպանաստեղծ քաղաքականությունը որպես Մերձավոր Արեւելքում ապակայունացման հիմնական գործը»: Հ. Բաբուխանյանն իր ելույթում նշեց, որ Եվրասիական ինտեգրացիան Հայաստանի համար ունի մեծ նշանակություն, թեեւ Հայաստանը զարգացնում է իր համագործակցությունը եվրոպական կառույցների հետ: Ինչ  վերաբերում է Շանհայյան համագործակցության կազմակերպությանը, ապա Հայաստասնի համար դա շատ հետաքրքիր եւ գրավիչ համագործակցության հարթակ է, ընդ որում` ոչ միայն տնտեսական այլ նաեւ հումանիտար ոլորտներում: Նա նշեց, որ ՇՀԿ-ն կարող է դառնալ ոչ միայն եվրասիական զարգացման հարթակ, այլեւ` քաղաքակրթությունների համագործակցության բանալի: Նա բերեց Հայաստան- Իրան համագործակցության օրինակը` նշելով նաեւ, որ դա քաղաքակրթությունների երկխոսության փայլուն դրսեւորում է, քանի որ Հայաստանն աշխարհի առաջին քրիստոնեական պետությունն է, իսկ Իրանը ունի իսլամական կառավարման ձեւ: 
Խոսելով ենթակառուցվածքների մասին` Հ. Բաբուխանյանը նշեց, որ Հարավային Կովկասում այս առումով կան խիստ բարդ խնդիրներ, որոնք պահանջում են իրենց լուծումը: Մասնավորապես փակ են ճանապարհները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, Վրաստանի եւ Աբխազիայի միջեւ, եւ դա բերում է տարածաշրջանի համար վատ հետեւանքներ: «Թուրքիան նախաձեռնել է Հայաստանի շրջափակումը եւ Հայաստանի դեմ տրանսպորտային մեկուսացման քաղաքականությունը, սակայն մենք գտնում ենք, որ եվրասիական տնտեսական համագործակցությունը պետք է զերծ լինի առանձին երկրների դեմ մեկուսացման գործողություններից կամ առանձին երկրների տրասնպորտային միջանցքներից դուրս մղելու գործողություններից: Եվ այս առումով Հայաստանը շահագրգռված է մասնակից լինել նաեւ մետաքսե ճանապարհի իրականացմամբ»:
Այնուհետեւ Հ. Բաբուխանյանն անդրադարձավ Եվրասիական մայրցամաքում անվտանգության խնդիրներին` նշելով, որ ոչ բոլոր ուժերն են, որ շահագրգռված են մայրցամաքում բարեկամության եւ համագործակցության մթնոլորտի մեջ: Կան ուժեր, որոնք շահագրգռված են հասնել առավելության այլ ժողովուրդների նկատմամբ եւ դա անում են ուղղակի ագրեսիայի միջոցով կամ փորձում են ներսից պայթեցնել այս կամ այն պետությունը: Որպես հիմնական վտանգ` Հ. Բաբուխանյանը նշեց, որ Թուրքիայի կողմից տարվող նեոօսմանիզմի քաղաքականությունը հիմնվում է պանիսլամիզմի եւ պանթյուրքիզմի վտանգավոր գաղափարախոսությունների վրա: Այսօր Թուրքիան նեոօսմանիզմի վարակը փորձում է տարածել տարբեր ուղղություններով` սկսած Ղրիմից, վերջացրած` Չինաստանի արեւմուտքով: Թուրքիան իր շուրջը ստեղծեց անկայունության գոտի` խառնվելով Եգիպտոսի, Լիբիայի ներքին գործերին: Բացի այդ Թուրքիան ագրեսիայի դրսեւորումներ է ունեցել Կիպրոսի, Իրաքի, Սիրիայի դեմ, եւ Հայաստանի 25-ամյա շրջափակումը Թուրքիայի կողմից նույնպես ագրեսիա է Հայաստանի դեմ: «Հիմնավորված փաստ է, որ Թուրքիան կրում է նաեւ իր մեջ ահաբեկչությանը հովանավորելու վտանգ, որի մասին բարձրաձայն հայտարարում են Թուրքիայի բոլոր հարեւանները: Թուրքիան դարձավ նաեւ Լեռնայի Ղարաբաղի շուրջ կոնֆլիկտի 4-րդ կողմը, եւ անկայունությունը, որը ստեղծել էր իր շուրջը, տեղափոխում է նաեւ այն տարածաշրջաններ, որտեղ կային կոնսերվացված կոնֆլիկտներ, մասնավորապես Հարավային Կովկաս եւ ձգտում է անկայունության գոտի ստեղծել ամբողջ եվրասիական մայրցամաքում»: 
Հ. Բաբուխանյանի ելույթն արժանացավ բուռն ծափահարությունների:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА