ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԲԱԲԱՅԱՆԻ  ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ ԿԱԶԴԻ՞  ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ

24.03.2017 19:50 ԶԱՐԿԵՐԱԿ
ԲԱԲԱՅԱՆԻ  ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ ԿԱԶԴԻ՞  ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ


Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալությունից հետո «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը չհապաղեց հայտարարել, թե քաղաքական քայլ է: Բայց հենց դրանով էլ դաշինքն անուղղակիորեն հաստատեց հասարակության շրջանում պտտվող այն խոսակցությունները, որ իր հետեւում կանգնած է հենց Սամվել Բաբայանը: Այսպիսով՝ ի՞նչ ազդեցություն կունենա Ս. Բաբայանի ձերբակալությունը քարոզարշավի ընթացքի վրա, հարցի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ:
ԵՊՀ քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆ.
- Սամվել Բաբայանը չի հայտարարել որեւէ կուսակցության կամ ուժի պատկանելության մասին: Այն խոսակցությունները, որ նա հովանավորում է եւ կանգնած է «ՕՐՕ» դաշինքի թիկունքում, առայժմ մնում է միայն լրագրողական խոսակցությունների շրջանակներում: Կարծում եմ, ձերբակալությանը չպետք է տալ քաղաքական երանգ: Այլ բան կլիներ, եթե Բաբայանն առաջադրված թեկնածու լիներ, այդ դեպքում այս ամենը կորակավորվեր որպես թեկնածուի ձերբակալություն: 
ԵՊՀ դասախոս, քաղաքագետ ԱՐԹՈՒՐ ՂԱԶԱՐՅԱՆ.
- Այս ընտրություններում Սամվել Բաբայանը խաղացող չէր: Այսինքն, որպես պատգամավորի թեկնածու, քաղաքական գործիչ անձամբ ներգրվված չէր նախընտրական քարոզչության գործընթացներում: Անուղղակի խոսակցություններ կան, որ նա հովանավորում է «ՕՐՕ» դաշինքը: Սակայն հասարակությունը նրան չէր ընկալում որպես քաղաքական քարոզարշավում մեծ ազդեցություն ունեցող մարդու: Կարծում եմ, այս տեսանկյունից որեւէ ազդեցություն չի կարող ունենալ Սամվել Բաբայանի ձերբակալությունը:
ԱԺ ՀՀԿ պատգամավոր ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ընդգծեց.
- Եթե անդրադառնանք այն քաղաքական ուժին, որը Սամվել Բաբայանի ձերբակալությունը հանրությանը փորձում է ներկայացնել, որպես իր նկատմամբ ճնշումներ գործադրելու դրսեւորումներ, ապա պարզ կդառնա, որ այդ քաղաքական ուժն այսօր չունի այն վարկանիշը, որը իշխանությունների համար կարող էր դառնալ ռեալ եւ ուժեղ մրցակից: Կարծում եմ` այս ամենը շատ լավ գիտակցում է նաեւ հանրությունը, եւ բոլոր փորձերը՝ այս դեպքը կապել նախընտրական մրցապայքարի հետ, տեղին չէ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА