ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՏԱՐԻՔՆ ԻՐԵՆՆ ԱՐԵԼ Է

23.03.2017 15:10 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ՏԱՐԻՔՆ ԻՐԵՆՆ ԱՐԵԼ Է


(ՀՅԴ-Ի ՀԱՄԱՐ 5% ՇԵՄԸ ԳՐԵԹԵ ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ԼԻՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ ՀՅԴ Բյուրոյի, որքան էլ կուսակցությունը զառամյալ լինի, մենակ կաշին հինգ տոկոս արժի:
ՀԱՐԿԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ 
ՄԵԾ ՃԱՄՓԱ ԵՄ ԱՆՑԵԼ
(ԾԱՌՈՒԿՅԱՆ ԴԱՇԻՆՔԻ ԾՐԱԳՐՈՒՄ 
15 ԿԵՏԵՐԻ ՀԱՐԿԵՐԻ ԹԱՆԿԱՑՄԱՆՆ 
ՈՒՂՂՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ծառուկյանը 15 երգ գիտի, 15-ն էլ հարկերը չտալու մասին է:


ԿՈՂԱԶԵՐԾՈՒՄ
Ըստ ԿԸՀ-ի` «Ելքի» քարոզարշավի հաջողության գաղտնիքը լրբության եւ Նիկոլի ելումուտի մեջ է:


ՄՈԳԱԿԱՆ ԹՎԵՐ
Ըստ քաղտեխնոլոգների` հետեւելով ԱԺ ընտրությունների մասնակիցների վիճակահանության թվերին, մասնավորապես` ՀՀԿ-ի` 6 եւ ՀՅԴ-ի` 9, պարզ է դառնում, որ հաջորդ ԱԺ-ի կոալիցիան կունենա 69 տոկոս քվե:ԵՐԵՍ ՏՎԻՆ` ՊԱՍՏԱՌ ԱՌԱՎ
Էս ինչ զուլում աշխարհ ա, Նիկոլը քարոզարշավի ընթացքում իրեն ա ճնշում, ընտրողներն էլ իրենց պաստառները:


ՄԱՄԱ ԲԱԳՐԱՏՅԱՆ
(ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ`
 ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՆԵՐԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԴԱՇՏ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ)
Մաշկավեներական դիսպանսերը նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին Հայաստանի գլխավոր սուտինյորի կոչման է արժանացրել:


ՀԻՆ ԿԱՐԳԱԽՈՍԸ` ՆՈՐՈՎԻ
(ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԸ` ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ 
ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 
ՎԱՏԱՑՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ)
– Այստեղով էլ թուրքը չի անցնի…

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА