ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աստղագուշակ. մարտի 21

21.03.2017 04:28 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Աստղագուշակ. մարտի 21

ԽՈՅ (21.III–20.IV)

Կարող եք կարևոր որոշումներ ընդունել, մտորել բարդ ու լուրջ խնդիրների շուրջ. մտավոր պոտենցիալը բարձր կլինի, բարդ իրավիճակից ելք գտնելու հնարավորություն կունենաք: Հավանական են չպլանավորված ուղևորություններ՝ կապված հարազատների կամ ընկերների գործերի հետ:

Օրը հարմար է ավագ սերնդի հետ շփման համար. նրանց փորձը ձեզ օգտակար կլինի: Հնարավոր են դրամական մուտքեր, հաջող կլինեն մանր գնումները: Այսօր ծագած գաղափարները արժանի կլինեն ուշադրության:

 

ՑՈՒԼ (21.IV–21.V)

Օրվա առաջին կեսն այնքան էլ հաջող չի լինի. հուզական ֆոնն անկայուն կլինի, ցանկացած հարց անլուծելի կթվա, խոչընդոտները հաղթահարելու ուղիներ գտնելն էլ բարդ կլինի: Օրվա այս հատվածում պետք չէ կարևոր որոշումներ ընդունել, ցանկալի չէ մտերիմների հետ ֆինանսների կամ ունեցվածքի հետ կապված լուրջ հարցերի քննարկումը: Տարաձայնություններն ու վեճերը սովորականից ավելի շատ կլինեն:

Ժամանակի հետ բացասական միտումների ուժը կմարի, իրավիճակն էլ կկայունանա: Երեկոն կուրախացնի լավ նորություններով ու այն մարդու հետ հանդիպումով, ում վերջին շրջանում շատ կարոտել էիք: Կարող եք հյուրեր ընդունել:

 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (2.V–21.VI)

Հաջող օր է նոր ձեռնարկումների, նախաձեռնողականություն ցուցաբերելու համար: Կուրախացնի ընկերների ու համախոհների հետ շփումը, ձեր գաղափարներն աջակցություն կստանան, առաջարկներն էլ առանց երկարատև քննարկումների կնդունվեն: Ընտանեկան տոն կազմակերպելու առիթ կունենաք:

Չեք մերժի բարդ իրավիճակում հայտնվածներին, ձեր բարի արարքներն էլ անուշադրության չեն մատնվի: Երեկոյան հնարավորություն կունենաք ձեզ ուղղել այն մարդու ուշադրությունը, ում համակրանքը վաղուց էիք փորձում շահել: Եթե այսօր հեռավոր ուղևորության մեկնեք, այն հաջող կընթանա:

 

 

ԽԵՑԳԵՏԻՆ (22.VI–22.VII)

Հիանալի օր է: Դրական միտումների ազդեցությունն ուժեղ կլինի, դրական փոփոխություններն էլ հնարավոր կլինեն կյանքի մի շարք ոլորտներում: Ժամանակն է դեպի երազանքը քայլ կատարելու, երկար ժամանակ մտահղացած պլանն իրագործելու համար: Հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ, նոր ծանոթություններ: Գրավիչ կլինեք, հակառակ սեռը մեծ հետաքրքրություն կցուցաբերի ձեր հանդեպ:

Օրը հարմար է նոր ծանոթությունների համար. ձեզ շրջապատող մարդիկ պատրաստ կլինեն կիսել ձեր ամենահամարձակ պլաններն ու ձեզ հաղորդել իրենցը:

 

 

ԱՌՅՈՒԾ (23.VII–23.VIII)

Հանգիստ ու հաճելի օր է: Հազիվ թե գլխապտույտ հաջողությունների հասնեք, սակայն լուրջ խնդիրներ էլ չեն առաջանա: Ընկերների հետ շփումը կբարձրացնի տրամադրությունը: Բացի այդ, զրույցի ընթացքում օգտակար տեղեկատվություն կստանաք: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր:

Օրը հարմար է համատեղ և առաջին հերթին՝ ստեղծագործական նախագծեր սկսելու համար: Կենսական պոտենցիալը բարձր կլինի, կարող եք չվախենալ առողջության համար: Ընտանեկան գործերից գլուխ հանելն ավելի հեշտ կլինի. դրանք ձեզ չեն հոգնեցնի:

 

 

ԿՈՒՅՍ (24.VIII–23.IX)

Օրվա միակ թերությունը անկայուն հուզական ֆոնն է: Դա է պատճառը, որ Կույսերից շատերը վատ տրամադրություն կունենան, կնյարդայնանան դատարկ բաների պատճառով, կվիճեն մտերիմների հետ: Եթե լավատեսությամբ զինվեք, իրադարձությունները լրիվ ուրիշ լույսի ներքո կարող եք դիտել:

Հնարավոր են չպլանավորված ծախսեր, ֆինանսական կորուստներ, որոնք, սակայն, լուրջ հարված չեն հասցնի բյուջեին: Երեկոն հարմար է ընկերական հանդիպումների համար, իսկ ահա սիրային ժամադրություններն այնքան էլ հաջող չեն ընթանա: Պետք չէ աշխատանքի, կարիերայի, ունեցվածքի հետ կապված կարևոր հարցեր քննարկել:

 

ԿՇԵՌՔ 24.IX–23.X)

Օրը զգուշություն ու հեռատեսություն է պահանջում: Ցանկալի չէ ոչ միայն ընդունել, այլև քննարկել կարևոր որոշումները: Ցանկացած մանրուքից կարող է կոնֆլիկտ ծագել, ձեզ համար թանկ մարդու հետ հարաբերությունները փչացնելու մեծ ռիսկ կա: Եթե այսօր ուղևորություններ պլանավորեք, պատրաստ եղեք նրան, որ դրանք ավելի շատ ժամանակ կխլեն ու ծախսատար կլինեն, քան սպասում էիք:

Մյուս կողմից այսօր հնարավորություն ունեք հանդիպելու մարդու, ով իսկապես կհասկանա ձեզ ու լավ խորհուրդ կտա:

 

 

ԿԱՐԻՃ (24.X–22.XI)

Օրը կուրախացնի լավ նորություններով, վաղեմի երազանքը իրագործելու հնարավորություն կունենաք: Ֆինանսական պատկերը բարենպաստ կլինի, կարող եք ձեզ խոշոր գնումներ ու չպլանավորված զվարճանքներ թույլ տալ: Հավանական են հիշարժան հանդիպումներ ու ծանոթություններ հետաքրքիր մարդու հետ:

Նույնիսկ բիզնեսից հեռու Կարիճների գործնական հոտառությունն այսօր ուժեղ կլինի և շահավետ գործարքներ կկնքեն: Օրը հարմար է ուղևորությունների, էքսկուրսիաների համար: Կարող եք վերանորոգում սկսել կամ բնակարանի համար իրեր ձեռք բերել:

 

 

ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.XI–21.XII)

Այսօր կգերակշռեն դրական միտումները, օրն էլ հաջող կընթանա: Լավ տեսք կունենաք, շրջապատի վրա էլ հիանալի տպավորություն կթողնեք: Ձեզ համար համակրելի մարդուն դուր գալու հնարավորություն կունենաք: Օրը հարմար է ոչ միայն նոր սիրային հարաբերություններ սկսելու, այլև հինը վերականգնելու համար:

Միջոցառումների ու երեկույթների ժամանակ ուշադրության կենտրոնում կլինեք, ընդ որում՝ դրա համար ջանքեր գործադրելու կարիք էլ չի լինի: Հիանալի օր է իմիջի հետ կապված փորձարկումների ու ինքնատիպ իրեր ձեռք բերելու համար:

 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (22.XII-20.I)

Այսօր կարող եք զբաղվել ընթացիկ գործերով: Կյանքում ինչ-որ բան կտրուկ փոխել խորհուրդ չի տրվում, սակայն կարող եք ոչ մեծ քայլեր կատարել արդեն ընտրված ուղով: Հին ընկերների հետ շփումը ուրախություն կպատճառի, իսկ ահա նոր ծանոթությունները ավելի շատ տհաճություններ, քան լավատեսական հույզեր կպարգևեն:

Կարող եք տեխնիկական սարքեր ձեռք բերել: Երեկոն հարմար է ձեռագործով զբաղվելու, խոհարարական փորձարկումների համար:

 

 

ՋՐՀՈՍ (21.I–19.II)

Օրը կապված է մտերիմներից մեկի հետ կապված կարևոր տեղեկատվության հետ: Կարող են ֆինանսական դժվարություններ առաջ գալ, որոնցից գլուխ հանելը դժվար կլինի, սակայն կկարողանաք ելք գտնել բարդ իրավիճակից: Նոր գործեր առաջ կգան, չի բացառվում, որ այսօր տեղի ունեցած իրադարձությունների պատճառով մոտակա երկու շաբաթվա ընթացքում շատ զբաղված լինեք:

Կենսական պոտենցիալը բարձր կլինի, էներգիայով լի կլինեք: Ժամանակ գտեք սպորտով զբաղվելու համար: Նրանք, ովքեր նոր ծանոթություններ են ուզում հաստատել, կարող են զբոսանքի դուրս գալ կամ աշխարհիկ միջոցառման մասնակցել. հետաքրքիր մարդկանց հանդիպելու հավանականությունը մեծ է:

 

 

ՁԿՆԵՐ (20.II–20.III)

Օրը հետաքրքիր ու հագեցած կլինի: Օրվա վերջում հոգնածություն կզգաք, բայց ամենայն հավանականությամբ գոհ կլինեք ձեռք բերած հաջողություններով ու հաղթանակներով: Գործնական հոտառությունը սուր կլինի, կարող եք լուծել ֆինանսական ու ունեցվածքի հետ կապված հարցերը: Գումարը խելացի կծախսեք:

Լավ օր է ուսման սկզբի համար: Լավ կանցնեն ազդեցիկ անձանց հետ հանդիպումները, կարող եք գործնական հարցեր քննարկել: Սիրային հարաբերությունների տեսանկյունից օրը չեզոք է, անձնական կյանքում կտրուկ փոփոխությունները քիչ հավանական են:

 

  Նյութի աղբյուրը`Hayastan24.com

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ

Այսուհետ «Իրավունք»-ի տպագիր տարբերակի շաբաթական աստղագուշակում, հեռախոսով սքանավորելով այս QR կոդը` առցանց տեսեք օրվա աստղագուշակը:
Եթե Ձեր հեռախոսը դեռեւս չունի QR կոդ ճանաչելու հավելված` հեռախոսով մտեք

www.i-nigma.mobi

կայք եւ այդտեղ հետեւեք հավելվածի տեղակայման հրահանգներին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА