ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երեք ամիս ա կներեք՝ զռռում եմ այդ մասին՝ ծրագիր, ծրագիր, ծրագիր». Կարեն Կարապետյան

20.03.2017 23:31 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երեք ամիս ա կներեք՝ զռռում եմ այդ մասին՝ ծրագիր, ծրագիր, ծրագիր». Կարեն Կարապետյան

Զեյթունի մշակութային տանը նախընտրական հանդիպմանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, թե ՀՀԿ-ն տարածաշրջանում և բոլոր մյուս սպառնալիքների հետ հաշվի են նստել և ներկայացրել իրատեսական ծրագիր:

Վարչապետը նշեց, թե եզրակացությունը հետևյալն է. լավ ապրելու համար բոլոր ոլորտներում կա արդյունավետության պակաս:«Խնդրում եմ՝ ձեր միջով անցկացրեք, թե ինչ նկատի ունենք: Օրինակ՝ գյուղատնտեսությունը, եթե մեր պապական մեթոդներով առաջ գնանք՝ պռոստը վարի ենք գնալու, դա աբսալյուտնի սխալ ուղղություն է, աշխարհը այլ արդյունավետության ճանապարհով է գնում: Իսկ արդյունավետության վրա ազդեցությունը առարկայի իմացությունն է, կրթված լինելը և իմացությունը, բոլոր ոլորտներում լավ մասնագետ չունենք՝ չենք ունենա արդյունք»,-ասաց նա:

Վարչապետը նշեց, թե այս պահին արդեն գնահատելով վեցամսյա աշխատանքը կառավարության՝ հավաստիացնում է, որ որևիցե պակաս բան չունեն: «Վեց ամսվա ծրագիրը հաշվետվությամբ ներկայացնելու ենք, կատարել ենք լիովին, դեռ գործընկերներն ասում էին արի պակաս գրենք, որ հաշվետվություն տանք»,-ասաց նա:

Վարչապետը նշեց, որ վաղը մյուս օրը երկու ամսվա համեմատությամբ ԱՎԾ-ն կներկայացնի թվերը և հայտարարեց. «տենդեցները լավն են»:

Ըստ Կարեն Կարապետյանի՝ ունեն սեփական եկամուտների 10,9% աճ և հիմա նոր «պլանկա են դրել և նույնիսկ այդ պլանկան են գերազանցելու»:
 

 

Վարչապետի խոսքով՝ երկնիշ արդյունաբերության աճ ունեն, 6,5% տնտեսության աճ, 150% խմիչքի արտադրության, աճ է գրանցվել ՏՏ, հանքարդյունաբերության ոլորտում, հարկայինում, մաքսայինում կոռուպցիոն ռիսկերի նվազում և այլն:

«Մենք կարծում ենք, որ հայտ ենք ներկայացրել, ունենք ծրագիր, վստահ ենք, որ կիրագործվի, և շատ չեք կարող մեղադրել, որ ինչ ասում ենք չենք անում և ունենք ներքին համոզմունք, որ կարող ենք շատ բան անել, բայց պետք է մենք ինքներս փոխվենք»,-ասաց նա:

Վարչապետ Կարեն Կարապետյանը հիշեցրեց, որ դեկտեմբերից սկսել են ծրագիր, առաջարկել են համայնքներին տալ հինգ տարվա զարգացման ծրագիր: «Եթե համայնքային կառավարումը չկայանա՝ փոփոխություն չենք կարող անել, ես այստեղից Արմավիրի այնինչ գյուղի զարգացումը չեմ կարող կանխատեսել»,-ասաց նա:

Կարապետյանը, սակայն, ներկայացրեց, թե այս ընթացքում ինչի է հանգել. «Պարզվում է բոլորը լսել են այդ մասին, բայց երեք ամիս ա կներեք՝ զռռում եմ այդ մասին՝ ծրագիր, ծրագիր, ծրագիր։ Պետք է պատրաստած լինեին, բայց համայնքներում չեն պատրաստել, կտուրի, լոկալ հարցեր էին տալիս»,-ասաց նա:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА