ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ըմբշամարտի կանոններում դարձյալ փոփոխություն տեղի կունենա

20.03.2017 23:27 ՍՊՈՐՏ
Ըմբշամարտի կանոններում դարձյալ փոփոխություն տեղի կունենա

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) քաշային կարգերը 8-ից կավելացնի մինչեւ 10-ը: Ամեն քաշային կարգում մրցումը կանցկացվի երկու օրում, հաղորդում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը (armnoc.am): Քաշային կարգերի փոփոխությունը հաստատման կներկայացվի այս տարի, Փարիզում կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ` UWW-ի համաժողովում: Երկօրյա մրցումային ձեւաչափը կփորձարկվի այս տարվա պատանիների Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում: Հաստատվելու դեպքում, փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2018թ. հունվարի 1-ից:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА