ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Միհրան Պողոսյանին Կառավարությունում չեմ տեսնում. Կարեն Կարապետյան

20.03.2017 22:21 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Միհրան Պողոսյանին Կառավարությունում չեմ տեսնում. Կարեն Կարապետյան

Այսօր քարոզարշավի շրջանակներում վարչապետ Կարեն Կարապետյանը եղավ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, որտեղ նրան ուղեկցում էին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԱԺ պատգամավոր Արա Բաբլոյանը, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, որը թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուներից է, եւ այլք: Հանդիպման ժամանակ մի քաղաքացի հարց ուղղեց վարչապետին՝ «Որտե՞ղ եք տեսնում Միհրան Պողոսյանին՝ կառավարությունո՞ւմ, թե՞ Ազգային Ժողովում»:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ սոցհարցումների հիման վրա ռեյտինգային կարգով առաջադրել են իրենց թեկնածուներին, և ընտրողներից  յուրաքանչյուրը կարող է քվեարկություն կատարել՝ ինքն ուզո՞ւմ է այդ թեկնածուին, թե ուզում է մեկ այլ թեկնածուի: Այս իսկ պատճառով պարոն Պողոսյանը կհայտնվի  Ազգային ժողովում, թե՝ չէ, դա կախված է մարդկանց վստահության քվեից: Նա նշել է, որ  Պողոսյանին կառավարության կազմում չի տեսնում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА