ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մարմնամարզիկները հայտ են ուղարկել պատանեկան օլիմպիական փառատոնի մասնակցության համար

20.03.2017 21:45 ՍՊՈՐՏ
Մարմնամարզիկները հայտ են ուղարկել պատանեկան օլիմպիական փառատոնի մասնակցության համար

«Միջազգային օլիմպիական կոմիտե (ՄՕԿ) հայտ ենք ուղարկել օլիմպիական փառատոնին մասնակցելու համար»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնեց մարմնամարզության Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Լիզա Չադրչյանը: Մասնակցելով փառատոնին` մեր աղջիկները հնարավորություն կունենան 2018 թվականի Բուենոս Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել: «Երեք մարզուհու համար ենք հայտ ուղարկել, այդքան է թույլատրվում, սակայն չգիտենք` քանիսին կհաստատեն: Պատասխանը կլինի ապրիլին: Նախատեսում ենք մեր երեք առաջատարների` Աննա Գրիգորյանի (նկարում), Ելենա Հայկազունու, Աննա Պետրոսյանի մասնակցությունը: Սակայն նրանց անունները դեռեւս չենք ներկայացրել ՄՕԿ-ին: Կախված է այն հանգամանքից, թե քանի մարմնամարզիկի կթույլատրեն: Մեկ մարզիկի հաստատման դեպքում Աննա Գրիգորյանը կլինի: Հույս ունեմ, որ գոնե երկու մասնակից կունենանք»,-ասաց հավաքականի գլխավոր մարզիչը: Լիզա Չադրչյանը հայտնեց, որ հավաքի հստակ ծրագիր դեռեւս չունեն: Շարունակելու են մարզվել Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցում: «Աննա Գրիգորյանը, գուցե, մասնակցի Բաթումի քաղաքում կայանալիք միջազգային մրցաշարին: Դեռ որոշված չէ: Առաջիկայում Ռուբեն Միքայելյանի անվան հուշամրցաշարն է (ապրիին 21-23-ը): Ներդպրոցական մրցում է, սակայն բաց առաջնության կարգավիճակ ունի եւ կարող են մասնակցել ինչպես Հայաստանի տարբեր մարզերից, այնպես էլ արտասահմանից: Մասնակցության հայտեր կան Դուբայից: Այժմ զբաղվում ենք նրանց հրավերի հարցերով: Առաջնությունը լինելու է 4 տարիքային խմբով (առաջին պատանեկան եւ երրորդ, երկրորդ եւ առաջին մեծահասակների կարգ)»,- նշեց Լիզա Չադրչյանը: Օլիմպիական փառատոնը կկայանա 2017 թվականի օգոստոսի 19-29-ը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА