ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչու՞ են փակվում բոլոր եկեղեցիների խորանների վարագույրները Մեծ պահքի ամբողջ ընթացքում

20.03.2017 21:23 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ինչու՞ են փակվում բոլոր եկեղեցիների խորանների վարագույրները  Մեծ պահքի ամբողջ ընթացքում

Ինչու՞ են փակվում բոլոր եկեղեցիների խորանների վարագույրները, և փակ են մնում Մեծ պահքի ամբողջ ընթացքում` մինչև Հարության ճրագալույցի պատարագը:

Բուն Բարեկենդանին եկեղեցիների վարագույրները փակվում են, սակայն բացվում են մի քանի տոնական առիթներով, որոնք հանդիպում են Մեծի Պահոց շրջանում: Դրանք են՝ Տեառնըդառաջը, Ս. Աստվածածնի Ավետման տոնը, Ս. Գրիգոր Լուսավորչի մուտն ի Վիրապ: Մեծի Պահոց շրջանն ավարտվում է Ղազարոսի հարության հիշատակությամբ, և սա է պատճառը, որ շաբաթ երեկոյան բացվում է խորանի վարագույրը, որն ազդարարում է Մեծի պահոց շրջանի ավարտը: Սակայն սկսվում է Ավագ շաբաթը: Մինչև Խավարման գիշեր բոլոր մաղթանքները վերաբերում են Տիրոջ Գալստյանը, քանի որ Քրիստոս հաղթական մուտք գործեց Երուսաղեմ: 
Ավագ հինգշաբթի բաց պատարագ է լինում, որը Խորհրդավոր Ընթրիքի հիշատակն է. կարող եք Ս. Պատարագին մասակցել և Ս. Հարղոդություն ստանալ: Երեկոյան, երբ կատարվում է ուրբաթի գիշերային ժամերգություն, վարագույրը դարձյալ փակվում է և բացվում է միայն Հարության ճրագալույցի ժամանակ, քանզի Տերը մատնվում է, խաչվում, դրվում գերեզման, դժոխքն ավերվում է և միայն Հարության ավետիսով է բացվում մեզ համար Աստծո մեծ փառքը:

Օրհնությամբ՝ Տ. Շահե քահանա Հայրապետյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА