ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արամ Խաչատրյանի անձնական կահույքի մասերը Հայաստան են վերադառնում

20.03.2017 20:43 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Արամ Խաչատրյանի անձնական կահույքի մասերը Հայաստան են վերադառնում

Թբիլիսիում ծնված ու հասակ առած Նինա Մերեշնիկովան աշխատել է Երևանի ակնաբուժական կլինիկաներից մեկում։ Թիֆլիսի Արղության վարժարանում նա սովորել է Արամ Խաչատրյանի հետ: Խաչատրյանի արվեստի մեծ երկրպագուն է և ընտանիքի բարեկամը, իսկ տուն-թանգարանի ստեղծումից հետո` նաև տուն-թանգարանի բարեկամը:
Արամ Խաչատրյանը նրան նվիրել էր իր կահույքի մի քանի կտոր, որոնցից երկուսը Մերեշնիկովան նվիրել է տուն-թանգարանին, իսկ մյուս երեքը (2 աթոռ և 1 պահարան)` իրեն բուժող բժշկին:
Հետագայում այդ իրերը հայտնվել էին Լատվիայում՝ խոշոր մի կոլեկցիոների մոտ: Թանգարանի գլխավոր ֆոնդապահը, որը բազմիցս է եղել  Մերեշնիկովայի բնակարանում, հաստատել է, որ դրանք այդ նույն իրերն են:
ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս պարոն Արմեն Ղասաբօղլյանի նախաձեռնությամբ այդ իրերը Արամ Խաչատրյանի տուն- թանգարան են վերադառնում:
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА