ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Այսօր բոլորը խոսում են ստամոքսների եւ հարկերից խուսափելու մասին. Հայկ Բաբուխանյան. video

20.03.2017 20:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Այսօր բոլորը խոսում են ստամոքսների եւ հարկերից խուսափելու մասին. Հայկ Բաբուխանյան. video

Անդրադառնալով նախընտրական ծրագրերին ՍԻՄ նախագահն ասուլիսի ժամանակ նկատեց, որ այսօր բոլորը, բացի ՀՀԿ-ից, խոսում են ստամոքսների մասին, կամ որքան շատ բարձրացնեն աշխատավարձները եւ որքան շատ խուսափեն հարկերից: ՚՚Վերցրեք ՙՙԾառուկյան՚ՙ դաշինքի 15 կետերը եւ Արթուր Բաղդասարյանի 30 կետերը, ոչ մի բանով չեն տարբերվում իրարից: Բոլորը խոսում են ինչպես իջեցնել հարկերը եւ բարձրացնել աշխատավարձերը: Մեկը 5 տոկոսով, մեկը տաս եւ այլն: Մյուսը ասում է կիջեցնեմ հարկերը մեկ, 10, 15 տոկոսով: Ցավում եմ, որ կա նման բան: Չեն խոսում ազգային արժեհամակարգի, ինքնիշխանության պահպանման հարցի մասին: ՀԱԿ ներկայացուցիչներից մեկն ասում է, որ կարեւոր չէ լիել հայ, այլ պետք է լինել հայաստանցի: Իսկ արդյոք կարեւոր չէ, որ մենք մնանք հայ, իհարկե կարեւոր է, իսկ այն ապահովում է մեկ ուժ՝ ՀՀԿ-ն: Իսկ մնացածը առաջարկում են՝ ավելի լավ է լինել հարուստ եւ առողջ, քան աղքատ ու հիվանդ, ինչը իհարկե հասկանալի է: Բայց ինչպես հասնել այդ առողջությանը, կամ հարստությանը շատ բարդ կառավարման խնդիր էՙՙ:

Պատգամավորը առաջարկում է յուրաքանչյուրի նախընտրական ծրագիրն ընթերցելիս հասկանալ, որքանով է խախտված եւ վտանգված մեր կայունությունը:  ՙՙԿայնունությունը թթվածնի նման մի բան է եւ, երբ  այն պակասում է սկսում ես խեղդվել: Վերցրեք ՙՙելքՙՙ դածինքի ծրագիրը, եթե աստված մի արասցե այն դառնա իրականություն, ապա երկու ամսից կսկսվի պատերազմը: Այնտեղ գրված է՝ պետք է դուրս գալ ՌԴ-ի հետ համակարգային հարաբերություններից եւ դրանից հետո նոր սկսել քննարկել, թե ուրիշ ինչ այլ համակարգ կա, որը կպաշտպանի Հայաստանին: Եթե մենք չունենանք ՌԴ-ի նման դաշնակից եւ դուրս գանք այդ համակարգից, Իրանի Թուրքիայի սահմանը բաց մնա, որտեղ ռուսական զինվորներ են, մինչ այլ համակարգ գտնելը, կամ չգտնելը պատկերացրեք, թե ինչ կկատարվի Հայաստանումՙՙ,- եզրափակեց Հայկ Բաբուխանյանը:

 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА