ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թարխունի օգտակարությունը

20.03.2017 20:09 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Թարխունի օգտակարությունը

Թարխուն`լատիներեն Astemisia, անվանումը ծագել է հունարեն artemes բառից, որը թարգմանաբար նշանակում է առողջ:

Թարխունի վերգետնյա մասը պարունակում է եթերային յուղ, որը հիմնականում կազմված է էստրագոնից (ֆրանսերեն` Estragօn-փոքր հրեշ, արաբերեն` Tarkhun), տերպեններից, ալդեհիդներից, ինչպես նաև` դաբաղային նյութերից, դառնանյութերից, խեժերից և այլն:

Սննդի մեջ օգտագործում են թարխունի երիտասարդ ցողունն ու տերևները, որոնք հավաքում են մինչև բույսի ծաղկելը: Օգտագործում են ինչպես թարմ, այնպես էլ չորացրած վիճակում: Թարխունը լայնորեն օգտագործվում է արաբական և կովկասյան խոհանոցներում: Այսպես, օրինակ` հայերը գտնում են, որ ձկնեղենն առանց թարխունի հնարավոր չէ պատկերացնել: Թարխունի եթերայուղից ստացվող քացախն օգտագործում են պահածոների, մսից, ձկից, բանջարեղենից, պանրից պատրաստվող ուտեստներում: Թարխունն օգտակար է նաև զովացուցիչ ըմպելիքների և լիկյորների պատրաստման համար: 

Որպես բուժիչ միջոց, թարխունը օգտագործել են դեռևս հին ժամանակներից: Թարխունն ունի ախորժաբեր, հակաճիճվային, թեթև միզամուղ և անոթներն ամրացնող, մարսողությունը բարելավող և ստամոքսահյութի արտադրությունը խթանող հատկություն: 

Թարմ թարխունն է օգտակար է ատամների համար, օգնում է բոլոր տեսակի չարորակ խոցերի դեպքում: Թարխունն ամրացնում է ստամոքսը, վերացնում բերանի տհաճ հոտը: Ժանտախտի համաճարակի ժամանակ թարխունի հյութ խմելը կպահպանի հիվանդությունից:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА