ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արցախի փոխվարչապետն` իր հրաժարականի մասին

20.03.2017 19:38 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արցախի փոխվարչապետն` իր հրաժարականի մասին

Դեռևս 2016 թ.մայիսի 23-ին հայտարարել էի, որ 2017թ. առաջին եռամսյակին պատրաստվում եմ հրաժարական ներկայացնել Արցախի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնից: Այսօր՝ Արցախի Հանրապետության նախագահը, իմ դիմումի համաձայն ազատել է ինձ զբաղեցրած պաշտոնից: 
Ուզում եմ շնորհակալություն հայտնելա Արցախի Հանրապետության Նախագհին և Վարչապետին, գործընկերներիս, որոնց հետ փոխվարչապետի պաշտոնը զբաղեցրած տարիներին իրականացրել ենք բազում ծրագրեր: Հատուկ շնրոհակալություն եմ հայտնում՝ Հայաստանում, Արցախում և սփյուռքում ապրող այն հայրենակցիներին, ովքեր հետևել են իմ կոչերին և նախաձեռնություններին և իրենց մասնակցությունն են բերել Արցախում իրականացվող ներդրումային և բարեգործական ծրագրերին:
Ուզում եմ տեղեկացնել, որ շարունակելու եմ իմ մասնակցությունը բերել Արցախի սոցիալ-տնտեսական, ներդրումային և բարեգործական ծրագրերի իրականացմանը: 
Առաջիկայում հիմնելու եմ հասարակական կարգով խորհրդատվական գրասենյակ, որը զբաղվելու է Արցախում փոքր և միջին բիզնես հիմնող ցանկացողների մասնագիտական խորհրդատվությամբ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА