ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հարցրեք Զավենիչին` ո՞վ էր ֆինանսավորում Դեմիրճյանի քարոզարշավը»

20.03.2017 19:21 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Հարցրեք Զավենիչին` ո՞վ էր ֆինանսավորում  Դեմիրճյանի քարոզարշավը»

«Ելք» դաշինքի անդամ,  պատգամավորի թեկնածու, նախկին վարչապետ Արամ Զավենի Սարգսյանն այսօր դարձյալ քննադատել է Ծառուկյան դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանին: Արամ Սարգսյանը հայտարարել է, որ երկրի  հարուստ մարդն ընդդիմադիր  չի կարող լինել: ԲՀԿ-ի խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն Արամ Սարգսյանին  անվանել է իշխանության հաճախորդ: «Իրավունք»-ի տեղեկություններով`  Զավենիչի այս հայտարարությունը վրդովեցրել է  ոչ միայն ԲՀԿ-ականներին, այլեւ Ծառուկյանին սատարող քաղաքական  այլ գործիչների: «Գնացեք  Զավենիչին հարցրեք, թե 2003 թ-ին, երբ Ստեփան Դեմիրճյանը նախագահի թեկնածու էր, ում սատարում էր նաեւ Արամ Սարգսյանը, ո՞վ էր ֆինանսավորում Դեմիրճյանի քարոզարշավը»,- մեզ հետ զրույցում ասաց ԲՀԿ-ամերձ շրջանակի ներկայացուցիչը: Ըստ էության, ակնարկը պարզ է` Գագիկ Ծառուկյանը, 2000-ականներին, լինելով իշխանության բացահայտ աջակիցը, գաղտնի ֆինասնավորել է Ստեփան Դեմիրճյանին իրեն ապահովագրելու համար: Հետաքրքիր է` իսկ արդյոք այսքան տարի հետո Գագիկ Ծառուկյանը կխոստովանի դա:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА