ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հենրիխ Մխիթարյանը «Միդլսբրոյի» դեմ խաղին չի մասնակցել վնասվածքի պատճառով.Daily Mail

20.03.2017 18:11 ՍՊՈՐՏ
Հենրիխ Մխիթարյանը «Միդլսբրոյի» դեմ խաղին չի մասնակցել վնասվածքի պատճառով.Daily Mail

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Միդլսբրոյի» դեմ անգլիական Պրեմյեր լիգայի 29-րդ տուրի խաղը բաց է թողել վնասվածքի պատճառով, գրում է Daily Mail-ը: Պարբերականն անդրադառնալով Ժոզե Մոուրինյոյի թիմի կադրային խնդիրներին, նշել է, որ Հենրիխ Մխիթարյանը եւ ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան վնասվածք ունեն:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը հայտավորվել էր «Մանչեսթեր Յունայթեդի» փոխարինողների թվում, սակայն խաղադաշտ դուրս չեկավ: Առանց առաջատարների՝ Զլատան Իբրահիմովիչի, Պոլ Պոգբայի, Անդեր Հերերայի, Ուեյն Ռունիի եւ Մխիթարյանի մանչեսթերցիներն արտագնա հաղթանակ էին տարել 3:1 հաշվով եւ 52 միավորով բարձրացել 5-րդ տեղ:

«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես չի հայտնել Մխիթարյանի վնասվածքի մասին: Հիշեցնենք, նաեւ որ  Հայաստանի հավաքականը մարտի 26-ին Երեւանում ընդունելու է Ղազախստանի հավաքականին՝ աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА