ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պակիստանի վարչապետը կարգադրել է անհապաղ վերականգնել Աֆղանստանի հետ սահմանի անցակետերի աշխատանքները

20.03.2017 19:06 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Պակիստանի վարչապետը կարգադրել է անհապաղ վերականգնել Աֆղանստանի հետ սահմանի անցակետերի աշխատանքները

Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը կարգադրել է անհապաղ վերականգնել Աֆղանստանի հետ սահմանին սահմանային անցակետերի աշխատանքները, որոնք մեկ ամիս է փակ էին՝ երկրում հակաահաբեկչական քարոզարշավի շրջանակներում,- հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով վարչապետի գրասենյակին։ Հիշեցնենք, որ փետրվարի 17-ի գիշերը Պակիստանը փակել էր Աֆղանստանի հետ սահմանը՝ ի պատասխան փետրվարի կեսերին ահաբեկչությունների շարքի։ Ըստ իշխանությունների՝ այդ ահաբեկչությունները տեղի են ունեցել Աֆղաստանի տարածքում թաքնված ահաբեկիչների կարգադրությամբ։ Սահմանը նորից բացելու որոշումը Շարիֆը հարեւան երկրի նատմամբ բարի կամքի դրսեւորում է անվանել, որի հետ Պակիստանը կապված է մշակութային, կրոնական եւ պատմական կապերով։ Ըստ վարչապետի՝ երկարատեւ փակ սահմանները հակասում են երկու երկրների ժողովուրդների շահերին։ Նա նաեւ հույս է հայտնել, որ Աֆղանստանի իշխանությունները միջոցներ ձեռք կառնեն սահմանների փակվելուն հանգեցրած խնդիրները լուծելու համար։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА