ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մխիթարյանը վաղը Երևան կժամանի

20.03.2017 18:25 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Մխիթարյանը վաղը Երևան կժամանի

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում այսօրվանից կսկսի նախապատրաստվել մարտի 26-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք աշխարհի առաջնության ընտրական փուլի` Ղազախստանի հետ հանդիպմանը:

Այսօր Երևան կժամանեն հարձակվողներ Ռուսլան Կորյանը («ԲԿՄԱ-Խաբարովսկ» Ռուսաստան) և Արթուր Սարիկսովը («Ենիսեյ» Ռուսաստան), իսկ վաղը հավաքականին կմիանան Տարոն Ոսկանյանը («Կարմիոտիսա» Կիպրոս), Գևորգ Ղազարյանը՝ ( «Մարիտիմու» Պորտուգալիա), Արտյոմ Սիմոնյանը («Լե Մոն» Շվեյցարիա) և հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը («Մանչեսթեր Յունայթեդ» Անգլիա):

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА