ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայտնի բրիտանացի ֆիզիկոս-տեսաբան Սթիվեն Հոկինգը պատրաստվում է տիեզերք թռչել

20.03.2017 18:14 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հայտնի բրիտանացի ֆիզիկոս-տեսաբան Սթիվեն Հոկինգը պատրաստվում է տիեզերք թռչել

Հայտնի բրիտանացի ֆիզիկոս-տեսաբան Սթիվեն Հոկինգը «Virgin Galactic» ընկերության ծրագրի շրջանակներում պատրաստվում է տիեզերք թռչել,- գրում է Ren.tv-ն` հղում տալով «Good Morning Britain» հաղորդաշարին: Ըստ նրա` տիեզերք թռչելը նրան երջանիկ կդարձնի: «Ես կարծում էի, որ ոչ ոք չի ցանկանա ինձ վերցնել, բայց Ռիչարդ Բրենսոնը («Virgin Galactic»-ի ղեկավարը) ինձ տեղ առաջարկեց «Virgin Galactic»-ում եւ ես անմիջապես համաձայնեցի»,- ասել է Հոկինգը: Պետք է նշել, որ Հոկինգը համարվում է «Ժամանակի կարճ պատմություն» գրքի հեղինակը, որը վաճառվել է ահռելի քանակով: Գիտնական հեղինակը պարալիզված է, սակայն միեւնույնն է` շարունակում է զբաղվել գիտությամբ եւ հադես է գալիս հաշվետվություններով: Նա մարդկանց հետ հաղորդակցվում է խոսքի համակարգչային սինթեզատորի միջոցով:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА