ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Շուլց. Բարեկամական երկրի նախագահի կողմից այս երկրի վարչապետին նման կերպով նվաստացնելն ամբարտավանություն է

20.03.2017 18:04 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Շուլց. Բարեկամական երկրի նախագահի կողմից այս երկրի վարչապետին նման կերպով նվաստացնելն ամբարտավանություն է

Ինչպես հաղորդում է Deutsche Welle-ն` Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ, կանցլերի թեկնածու Մարտին Շուլցը խստորեն դատապարտել է կանցլեր Անգելա Մերկելին «նացիստական գործելաոճ» ունենալու մեջ մեղադրող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: «Բարեկամական երկրի նախագահի կողմից այս երկրի վարչապետին նման կերպով նվաստացնելն ամբարտավանություն է: Անհրաժեշտ է Էրդողանին բացատրել, որ ՆԱՏՕ-ի անդամ եւ ԵՄ անդամակցության թեկնածու երկրի նախագահը չի կարող խախտել միջազգային դիվանագիտության օրենքները, մինչդեռ նա երկրի նախագահին ոչ հարիր դիրքորոշում է ցուցաբերում»,- ասել է Շուլցը: Նա նաեւ դեմ է արտահայտվել թուրք գործիչների կողմից Գերմանիայում սահմանադրական հանրաքվեի շրջանակում քարոզարշավի իրականացմանը` ասելով. «Դիվանագիտական անձեռնմխելիությունը կուսակցական քաղաքականություն դարձրածները Գերմանիայում տեղ չունեն»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА