ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու ընթացակարգը կգործարկի մարտի 29-ին

20.03.2017 18:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու ընթացակարգը կգործարկի մարտի 29-ին

Ինչպես հաղորդում է The Guardian թերթը՝ վկայակոչելով ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Թիմոթի Բարոուի արած հայտարարությանը` Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու ընթացակարգը կգործարկի մարտի 29-ին: Առաջին քայլը կդառնա Brexit-ի մեկնարկի վերաբերյալ ԵՄ-ին ծանուցելը: Նշենք, որ ավելի վաղ Միացյալ Թագավորության կառավարությունում հայտարարում Էին, որ ընթացակարգը կգործարկվի մարտի վերջից ոչ շուտ: Այսպիսով, մարտի 14-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հաստատել Էր առանց ուղղումների Brexit-ի գործընթացը գործարկելու փաստաթուղթը: Մարտի 16-ին Brexit-ին վերաբերող օրենսդրությանը պաշտոնապես հավանություն Էր տվել Էլիզաբեթ 2-րդ թագուհին:

«Ես արեցի այն, ինչ կարող էի, թող ուրիշներն անեն ավելին...». բնության ճարտարապետը կդառնար 90-տարեկան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА