ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Դա մեզ չի վերաբերում». Հեղինե Բիշարյանը`«Ազատ Դեմոկրատներ»-ի ներկայացուցչին

20.03.2017 17:29 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Դա մեզ չի վերաբերում». Հեղինե Բիշարյանը`«Ազատ Դեմոկրատներ»-ի ներկայացուցչին

«Օրինաց երկիր» կուսակցության նախկին անդամ, ԱԺ պատգամավոր Գագիկ Բաղդասարյանն 2017թ․ ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրություններին մասնակցում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով, իսկ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է թիվ 2 ընտրատարածքում (Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն)։ Պատգամավորի թեկնածուն վերջերս քննադատել էր իշխանության հետ  տարբեր տարիներին համագործակցած քաղաքական ուժերին, նաեւ ՀՎԿ-ին, քանի որ, ըստ Գագիկ Բաղդասարյանի, իրենց նախընտրական խոստումները չեն կատարել: «Իրավունք»-ը ՀՎԿ-ի փոխնախագահ Հեղինե Բիշարյանից հետաքրքրվեց` ինչպե՞ս կարձագանքի նախկին կուսակցի այս հայտարարությանը: «Ճիշտն ասած, վստահ եմ, որ դա մեզ չի ուղղված, քանի որ  մեր քարոզարշավի ընթացքում խոսում ենք մեր կատարածի մասին: Այնպես, որ վստահ եմ` դա մեզ չի վերաբերում»,- ասաց Հեղինե Բիշարյանը:

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА