ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Անձի ողբերգական իրավիճակը քաղաքական նպատակների հասնելու համար օգտագործելը ճիշտ չէ». Բաբուխանյան. video

20.03.2017 17:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Անձի ողբերգական իրավիճակը քաղաքական նպատակների հասնելու համար օգտագործելը ճիշտ չէ». Բաբուխանյան. video

«Քննությունը կպարզի՝ կա՞ր թերություն եւ արդյո՞ք նրա իրավունքները խախտվել են, թե ոչ»,-«Նոյյան տապան» լրատվական կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված զինված խմբին սնունդ հասցրած՝ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվանը, ասաց ՍԻՄ կուսակցության նախագահ, ապրիլի երկուսի ընտրություններում ՀՀԿ ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Հայկ Բաբուխանյանը: Մեկնաբանելով ցուցարարների պնդումը, թե «Հաց բերողին» պետք է հուղարկավորել «Եռաբլուրում» վերջինս ասաց. «Անձի ողբերգական իրավիճակը քաղաքական նպատակների հասնելու համար օգտագործելը ճիշտ չէ: Չի կարելի շահարկել անձի դժբախտությունը: Նման իրավիճակներն անարգանք են ննջեցյալի հանդեպ: Ունենք զինվորական պանթեոն, որտեղ Արցախյան ազատամարտի մասնակիցներն են հուղարկավորվում: Եթե նա մասնակից է եղել ազատամարտին, պետք է տվյալներ ներկայացվեն: Եթե չկան փաստեր, խոսել այդպիսի հուղարկավորության մասին, ավելորդ է»: 


ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ


 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА