ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ես չեմ պատրաստվում հաշվի նստել Ադրբեջանի ռեժիմների հետ. ռուս բլոգեր

20.03.2017 16:40 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ես չեմ պատրաստվում հաշվի նստել Ադրբեջանի ռեժիմների հետ. ռուս բլոգեր

Մոսկվայից ժամանած բլոգեր Անտոն Նոսիկն այսօր` մարտի 20-ին, մասնակցում է Արցախում մեկնարկած բլոգերների ֆորումին: Նոսիկն, ով առաջին անգամ է Արցախում, ասաց, որ Ադրբեջանը չպետք է նեղանա իր գրածներից, քանի որ ինքը միայն ադրբեջանական իշխանության մասին չէ, որ գրում է:

«Կան տարբեր պետություններ, որտեղ տարբեր հայացքներ ունեցող մարդիկ ապրում են իրար կողքի, բանավիճում ու քննարկումներ անցկացնում: Դրանց կողքին կան երկրներ էլ, որտեղ սեփական կարծիքի համար մարդուն կարող են հետապնդել ողջ աշխարհով մեկ և դատապարտել: Իմ աշխատանքը պարզ է. ազատ մտքեր արտահայտել: Որոշ ռեժիմներ դա ընդունում են, որոշներն էլ ցանկանում են, որ միայն իրենց կարծիքը գոյություն ունենա: Ես չեմ պատրաստվում հաշվի նստել նմանատիպ ռեժիմների հետ: Եթե նրանք ուզում են վախեցնել, ես չեմ ուզում վախենալ»,- նշեց նա:

Անդրադառնալով ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնմանը՝ Նոսիկն ասաց, որ դա միջազգային իրավունքի կոպիտ խախտում էր:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА