ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արևմտյան քաղաքական ուժերի առաջարկները հնացած են. Հայկ Բաբուխանյան

20.03.2017 16:13 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արևմտյան  քաղաքական ուժերի առաջարկները հնացած են. Հայկ Բաբուխանյան

Արևմտյան զարգացման ուղղությունը նախընտրող քաղաքական ուժերի առաջարկները հնացած են։ Այս մասին նշեց Հայկ Բաբուխանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Շարունակելով հավելեց, որ ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերի թվում բազմաթիվ են արևմտամետ լիբերալ ուղղությունը նախընտրողները, որոնց առաջարկած զարգացման մոդելը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո համարվում է հնացած: 

Պատգամավորի խոսքերով` աշխարհում տեղի են ունենում համաշխարհային կարգերի փոփոխման գործընթաց, որն իր ազդցությունն ունի ինչպես տարածաշրջանի, այնպես էլ Հայաստանի վրա, հետևաբար նման պայմաններում ընտրողները մեծ ուշադրություն պետք է դարձնեն ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների ներկայացրած ծրագրերին: 

Հ. Բաբուխանյանի փոխանցմամբ` ՀՀԿ-ի 45 էջից բաղկացած ծրագիրը լուրջ փաստաթուղթ է, որտեղ բազմիցս խոսվում է ազգային ավանդական արժեքների, կրոնի, մշակույթի, լեզվի  պահպանության մասին: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА